Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հունիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկելու հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների հետագա խթանմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և աջակցելու դրանց իրականացմանը: Նա ընդծել է, որ ի տարբերություն քաղաքական հարաբերությունների, որոնք վերջին շրջանում հաջողությամբ են զարգանում, Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական համագործակցության մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց: Մասնավորապես, առևտրաշրջանառության ծավալների շատ ցածր ցուցանիշը (մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլար); ըստ նրա, չի համապատասխանում երկու երկրների փոխգործակցության առկա հնարավորություններին: Այս առումով վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության խթանումը տնտեսության տարբեր բնագավառներում, տեղեկատվության փոխանակումը, գործարար համաժողովների, ցուցահանդես- վաճառքների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև համապատասխան իրավական դաշտի ապահովումը: Դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասը ևս նշել է, որ վերջին տարիներին Լիտվայում և Հայաստանում առկա տնտեսական կայուն աճը իրական հնարավորություններ է ստեղծում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացման ուղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու համար: Նա հայտնել է, որ ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության ուղղությունների հստակեցումից հետո, Հայաստան կժամանի լիտվացի գործարարների խումբ՝ արդեն գործնական նախագծերի քննարկման նպատակով: Ըստ դեսպանի, հայ-լիտվական քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացմանը մեծապես կնպաստի նաև Լիտվայի նախագահի՝ ս.թ. աշնանը նախատեսվող այցը Հայաստան: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր կարևոր և պատասխանատու առաքելությունը մեր երկրում իրականացնելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ