Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 փետրվարի 2010

Կբարելավվի փոստային ծառայության որակը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
 

Կառավարությունը սահմանել և կանոնակարգել է


Իր ընդունած երկու որոշումներից մեկով կառավարությունը լրացում է կատարել նախկին որոշման մեջ, մյուսով կանոնակարգել փորձաքննությունների կատարման ծառայությունների գծով ՀՀ դատախազության կողմից 2010թ. իրականացվող պետպատվերը։ Որոշման հավելվածով սահմանվում է, որ 2010թ. ընթացքում ՀՀ դատախազությունը պետք է ձեռք բերի 5 հազար 635 փորձաքննության կատարման ծառայություն 28 փորձագիտական տեսակով` 2010թ. պետբյուջեի ծախսային ծրագրով 161836.3 հազար դրամի չափով նախատեսված միջոցների հաշվին։
Գործադիրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված ֆիզիկական և բարոյապես մաշված հեռախոսակայանի վաճառքից ստացված եկամուտը թույլատրել է օգտագործել կապի համակարգի զարգացման նպատակով։
Կառավարությունը, ընդունելով «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2010թ. պետպատվերի մասին» որոշումը, սահմանել է, որ ընթացիկ տարում պետք է վերապատրաստվի 680 հատուկ ծառայող և հատուկ ուսուցում ստանա 703-ը։
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում և փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկում ավելացրել մաքսային միջնորդական գործունեությունը։ Դրանով իսկ, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, ակնկալվում է «Հայփոստ» ՓԲԸ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության և մատչելիության ապահովում։
Գործադիրը որոշում է կայացրել ՀՀ Ազգային Ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին` նկատի առնելով ԱԺ կարողությունների զարգացման համար նվիրատվության տեսքով գումարների շրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը։


Նոր օրինագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար։ Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար։ Այսպիսով ընդունելի է համարվում եվրոպական երկրների փորձը, երկրներ, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին և պաշտոնատար անձանց` հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը։
Գործադիրը սկզբունքային առարկություն չունի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխմամբ, որի համաձայն 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը։
Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձևի 15 (Ա) կետի համաձայն ներկայացվող ՀՀ ազգային զեկույցը», որը ս.թ. մայիսին պաշտպանվելու է ՄԱԿ-ի աշխատանքային խմբում` երկրի պատվիրակության և անդամ երկրների միջև ծավալվող ինտերակտիվ երկխոսության միջոցով։ Նշված ընթացակարգն արդյունավետ անցնելու, ինչպես նաև երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու համար անցած տարվա ընթացքում կառավարությունը հաստատել է մարդու իրավունքներին առնչվող վեց զեկույց։
Իր նիստում գործադիրը հաստատել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական ազգային զեկույցը»։
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստմանը։

Այլ հարցեր

Կառավարությունը «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին և «Վանդսա» ՍՊԸ-ին թույլատրել է մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել որոշակի տեսակով և քանակով պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնց արտադրությունը Հայաստանում չի իրականացվում։
Գործադիրը որոշումներ է ընդունել 2010թ. հունվարի 17-ին կայացած Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 2010թ. հունվարի 24-ին կայացած Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի ղեկավարի, Արագածոտնի մարզի Սուսերի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Պարտիզակի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010թ. հունվարի 31-ին կայացած Գեղարքունիքի մարզի Երանոսի և Ձորագյուղի գյուղական համայնքների ղեկավարների, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի գյուղական համայնքների ավագանիների անդամների և Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին։
Կառավարությունը որոշել է Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,05 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար։
Կառավարությունը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան և մաղթել բեղմնավոր աշխատանք։ Վարչապետն անդրադարձել է նաև մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը և նվիրվելու ստեղծագործական աշխատանքին։ Դավիթ Մուրադյանի գործունեությունը, վարչապետի խոսքով, միշտ էլ բարձր է գնահատվել։ Այժմ նույնպես նրանից ակնկալվում են ստեղծագործական ակնառու արդյունքներ։
Իր նիստում գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ