Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 փետրվարի 2010

Ավարտվում է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Հոն Ցզյուինի դիվանագիտական առաքելությունը


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին և հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ։
Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները։ Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում և ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա խորացմանը։
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և մեծ ավանդի համար, որ նա ունեցել է հայ-չինական բարեկամական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, մասնավորապես երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ապագային միտված մի շարք համատեղ նախագծերի իրականացման գործում, այդ թվում` արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական և այլ ոլորտներում։
Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առևտրաշրջանառության աճը, փոխադարձ վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում և համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջև փոխըմբռնման խորացմանը։
Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար։
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ