Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հունիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի սկզբում վարչապետը շնորհավորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ ընտրվելու առթիվ՝ նման բարձր կոչման արժանանալը համարելով հայ-ռուսական գիտական կապերի բարձր մակարդակի, ինչպես նաև անկախացումից ի վեր հայկական գիտության լավագույն ավանդույթների շարունակման վկայությունը: Անդրանիկ Մարգարյանը դա համարել է նաև Հայաստանի բոլոր գիտնականների վաստակը: Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 27-ի որոշմամբ ընդունված՝ «Ցրտահարության հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների» ծրագրի, գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Գյուղացիական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի 2003 թ. հունիսի 5-ի որոշումը՝ հիշյալ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի փոփոխության վերաբերյալ: Որոշման նպատակը՝ վարկային միջոցների հաշվին 1.3 մլն ԱՄՆ դոլար ավելացնելով, «Ցրտահարության հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների» ծրագրով նախատեսված ապրանքների ձեռքբերման ապահովումն է: Հաստատվել է նաև «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի 2003 թ. հունիսի 5-ի որոշումը՝ ծրագրի շրջանակներում պարարտանյութերի ձեռքբերման համար հրավիրված միջազգային սակարկության արդյունքում «Ագրոքիմիա» ՊՓԲԸ -ն հաղթող ճանաչելու մասին: ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է ազատ ջրօգտագործման կարգը: Դրանով կանոնակարգվում են ազատ ջրօգտագործմանն առնչվող իրավահարաբերությունները, բառացությամբ՝ զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսների, անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի, հակահրդեհային նպատակներով ազատ ջրօգտագործման, որոնք կանոնակարգվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ կարգերով: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ապրանքների բացթողնման կարգը: Կառավարության անդամները հավանություն են տվել «Նոր Ակունք» ՓԲԸ-ի գործունեության բարելավման 2003-2007 թթ. միջոցառումների ծրագրին և ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկին: Որոշման նպատակը «Նոր Ակունք» ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի անխափան շահագործումը, դրանց ֆինանսատնտեսական գործունեության բարելավումն է: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման, Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N621 որոշման մեջ, գործադիրը սահմանել է, որ առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման կարտոֆիլի սերմացու ներկրման համար բավարար հիմք է առաքող երկրի հավաստագրի առկայությունը: Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հակատուբերկուլյոզային դեղորայքի, դիագնոստիկայի համար լաբորատոր սարքավորումների մատակարարման, աշխատակիցների որակավորման մոնիտորինգի անցկացման, տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար հաստատությունների բարելավման և այլ աշխատանքներ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման և երկրի հեռահար զոնդավորման համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՀ 2003 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի N184 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով՝ կառավարությունը իր պահուստային ֆոնդից ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացրել է 29 մլն 681 հազար դրամ՝ երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորման համար: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարությանն էլ հատկացվել է 11 մլն 777,5 հազար դրամ՝ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորման նպատակով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ