Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հունվարի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի մամլո ասուլիսի սղագրությունը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ ես ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը Երևանում։ Ես ուզում եմ ասել, որ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ մենք ունենք համաձայնություն։ Օրակարգը ներառում է բազմաթիվ հարցեր տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներից։ Ուրախ եմ նշելու, որ մեր կողմից եղան համապատասխան հանձնարարականներ աշխատանքային խմբերի ներկայացուցիչներին, որ բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները ներառվեն այսօրվա արձանագրության մեջ։ Մենք համոզված ենք, որ այս հանդիպումը խթանելու է մեր երկու երկների համագործակցությունը։

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի - Ողջունում եմ բոլորիդ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետին ջերմորեն ընդունելության համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքային խմբի բոլոր փորձագետներին, որոնք վերջին օրերին աշխատում էին։ Այդ աշխատանքը շատ ծանր էր, քանի որ հարցերը բոլոր ոլորտենրին էին վերաբերում, նրանք երկար աշխատել են և, իհարկե, համաձայնության են եկել։ Միջկառավարական 8-րդ նիստը շատ հետաքրքիր էր, քանի որ քննարկվել են հարցեր գրեթե բոլոր ոլորտներից։ Մենք քննարկել ենք մշակութային, սոցիալական, էներգետիկայի և մակրոտնտեսական հարցեր։ Ուզում եմ հույս հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը նույնպես արդյունավետ կլինի, որն անցկացվելու է Վրաստանում և ուզում եմ սիրով հրավիրել իմ գործընկերոջը` պարոն վարչապետին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել և համոզված եմ, որ այս այցելությունն ավելի կամրապնդի մեր ավանդական հարաբերությունները։

Հարց Վրաստանի վարչապետին - Որքանո՞վ է Վրաստանը տնտեսական տեսակետից շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացման գործընթացով։ Դուք ունե՞ք հաշվարկներ, թե բեռների տեղափոխումից որքան վնասներ եք կրելու և առաջիկայում պատրաստվո՞ւմ եք տրանզիտի և բեռների փոխադրման սակագների վերանայմանը։

Պատասխան - Մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտների կարգավորումը ողջունելի է։ Մենք ողջունում են հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը։ Ինչ վերաբերում է գների փոփոխման հարցին, իմ կարծիքով, սահմանի բացումը ազդեցություն չի ունենալու գների վրա, բայց դիվերսիֆիկացիան լավ է լինելու բոլոր երկրների համար, շատ լավ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։

Հարց վարչապետներին - Դուք արդեն խոսել եք այն ոլորտների մասին, որի հետ կապված աշխատել են աշխատանքային խմբերը։ Էներգետիկայի մասին խոսք եղե՞լ է, եթե այո ապա ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Վրաստանի վարչապետ- Էներգետիկայի ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև շատ նորմալ հարաբերություններ են, դուք գիտեք, որ ես Էներգետիկայի նախարար եմ եղել, այն ժամանակ արդեն մի քանի պայմանավորվածություններ եղել են։ Այսօր մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին։ Իմ կարծիքով այդ շինարարությունը շահավետ է լինելու Հայաստանի և Վրաստանի համար։

Հայաստանի վարչապետ - Դա ՀՀ կառավարության 2010 թվականի ծրագրերում ներառված կարևորագույն միջոցառում է, որի ֆինանսավորումը մենք ապահովելու ենք և համոզված ենք, որ այս տարի շինարարական աշխատանքները մեծ թափով իրականացվելու են։

Հարց Վրաստանի վարչապետին - Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի դերը։

Պատասխան - Ես ուզում եմ ձեզ պատասխանել, որ այդ հարցում ես տեսնում եմ Ռուսաստանի դերը։ Ռուսաստանը սահմանափակումներ է դրել մի քանի ոլորտներում և Վերին Լարսի բացման հարցում ուզում ենք ասել, որ դրա բացումը շահավետ է լինելու Հայաստանի համար։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը պետք է վերացնի բոլոր տեսակի սահմանափակումները։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ