Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հունիսի 2003

ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև աշխատանքային խմբերի կողմից օրակարգում ներառված հարցեր: Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստերի շուրջ մեկ տասնյակ հանձնարարականները հիմնականում կատարվել են: Այդ հանձնարարականների համաձայն, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ո ւ Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարության հետ՝ ս/թ աշնանը գործարար միջավայրի զարգացման խոչընդոտների բացահայտման և վերացման հարցերի վերաբերյալ նոր հետազոտության անցկացման մասին, ՀՀ առողջապահության նախարարության և արտակարգ իրավիճակների վարչության կողմից պատրաստվել են սանիտարական և հրշեջ ծառայությունների կողմից իրականացվող ստուգումների ընթացակարգերում պարզեցումներ կատարելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը: Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, ՀՀ վարչապետի նախագահությամբ հրավիրվել է Գործարարության աջակցման խորհրդի գործարար համայնքը ներկայացնող անդամների ընդլայնված կազմի՝ «44-ի ակումբի» նիստ, որտեղ ձևավորվել են տարբեր ոլորտների գծով մշտական գործող աշխատանքային խմբերի անհատական կազմերը, ընտրվել են դրանց ղեկավարները: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռշտունի Մարտիրոսյանին տրված հանձնարարականի համաձայն, հիմնադրամը ՓՄՁ սուբյեկտներին համապարփակ գործարար տեղեկատվության ապահովման նպատակով, առաջարկ է ներկայացրել Եվրասիա հիմնադրամին՝ համատեղ ֆինանսավորմամբ «Գործարար տեղեկատվական կենտրոնի» ստեղծման համար: Նշվել է, որ դրանով ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի անվճար օգտվելու «Իրտեկ» իրավաօրենսդրական տեղեկատվական բազայից, ինտերնետից, մասնագիտական գրադարանից: Նախորդ նիստերում տրված հանձնարարականներից մեկի՝ արտահանողներին ավելացված արժեքի հարկի վերադարձման ընթացակարգերի հետագա պարզեցման հնարավորության խնդրի կապակցությամբ նշվել է, որ այդ հարցը, ինչպես նաև խնդրի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մշակված և կառավարության հաստատմանը ներկայացված կարգի նախագիծը քննարկվել են խորհրդի «Հարկային և մաքսային վարչարարության կարգավորման հարցերի» աշխատանքային խմբում: Արվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, որոնց քննարկումը ներառվել է այսօրվա նիստի օրակարգում: Նիստում քննարկվել է նաև խորհրդի «Արտահանման աջակցման և խրախուսման հարցերի» աշխատանքային խմբի ներկայացրած տեղեկանքը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում արտահանմանը խոչընդոտող հարցերի վերաբերյալ: Ընդգծելով հարցի կարևորությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարության նպատակը գործարարների, մասնավորապես, ապրանքների արտահանմամբ զբաղվողների համար բարենպաստ պայմանների ստեղծումն է, բայց դա չպետք է արվի պետության հանդեպ նրանց պարտավորությունների, պատասխանատվության նվազեցման կամ հարկային մարմինների վերահսկողական իրավունքների թուլացման հաշվին: Վարչապետը հանձնարարել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ խորհրդի «Հարկային և մաքսային վարչարարության կարգավորման հարցերի» աշխատանքային խմբի հետ 1 շաբաթյա ժամկետում քննարկել հարցի վերաբերյալ արված առաջարկություններն ու դիտողությունները, դրանք ամփոփել վարչապետի մոտ հրավիրվելիք խորհրդակցությունում, որից հետո որոշման համաձայնեցված տարբերակը կներկայացվի կառավարության քննարկմանը: «Արտահանման աջակցման և խրախուսման հարցերի» աշխատանքային խմբի ներկայացմամբ, նիստում քննարկվել է նաև Եվրամիության անդամ երկրներ Հայաստանից ձկնամթերքի արտահանման արտոնագրման հիմնախնդիրների կարգավորման հարցը: Նկատի ունենալով, որ եկող տարվա սկզբից Եվրամիության երկրներ ձկան և ձկնամթերքի առաքումը կատարվելու է միայն ԵՄ-ի հետ ընդհանուր պայմանագրի հիման վրա և երկկողմանի պայմանագրերը այլևս չեն գործելու, ինչպես նաև այն, որ ս.թ. ապրիլին Հայաստան այցելած Եվրահանձնաժողովի Սննդի և անասնաբուժական գրասենյակի տեսչական առաքելությունը կարևորել է երկրում ձկան և ձկնամթերքի արտադրության սանիտարական պայմանների, առողջապահական պահանջների նկատմամբ պետական վերահսկողության անհրաժեշտությունը, աշխատանքային խումբն առաջարկել է հիշյալ հարցերի համակարգման իրավասությունը ԱԳՆ-ից հանձնել առողջապահության նախարարությանը կամ որևէ ոչ պետական անկախ կառույցի: Նշելով, որ կառավարությունը շահագրգիռ է ոլորտում ներգրավված գործարարներին հնարավորինս աջակցելու, նրանց համար շահավետ արտահանման շուկաներ գտնելու խնդրում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, առողջապահության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին՝ առևտրաարդյունաբերական պալատի և խորհրդի աշխատանքային խմբի հետ, 1 շաբաթվա ընթացքում, քննարկել բոլոր առաջարկություններն ու դիտողությունները —, դրանք ամփոփելուց ու հարցի վերաբերյալ Եվրահանձնաժողովի փորձագետների վերջնական եզրակացությունը ստանալուց հետո, ներկայացնել խորհրդի հաստատմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ