Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հունվարի 2010

Կառավարությունում մեկնարկել են նախարարական հաշվետվությունները


Այսօր ՀՀ կառավարությունում սկսվել է ՀՀ նախարարների 2009 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, Ֆինանսների, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հաշվետվությունների տեքստերը կհրապարակվեն և տեղակայված կլինեն նախարարությունների կայքերում։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է. «Դուք հիշում եք, որ հանձնարարություն կար բոլոր նախարարներին, որ կենտրոնանան հետևյալ հարցերի վրա։ Առաջինը` որոնք են եղել հիմնական բացթողումները և պրոբլեմները 2009 թվականին, որոնք խոչընդոտել են բարեփոխումների ընթացքը և բացասաբար են անդրադարձել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Երկրորդը` որո՞նք են 2009 թվականի դասերը։ Մենք պետք է ընդգծենք 2010 թվականի այն գերակա խնդիրները, որոնք գտնվելու են նախարարի անմիջական հսկողության տակ, որի համար նախարարը տարվա վերջում հաշվետվություն է տալու, թե այդ գերակա խնդիրներում ինչ դրական փոփոխություններ են կատարվել 2010 թվականին»։
Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է ինչպես կատարված, այնպես էլ 2010 թվականին իրականացվելիք երեք կարևոր ծրագրերի նշանակալիությունը, որոնք լինելու են նախարարների անմիջական հսկողության տակ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2010 թվականին տնտեսական աճ ապահովող ծրագրերը պետք է ներկայացվեն հանրությանը։
Օրվա երկրորդ կեսին 2009 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ սփյուռքի, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ