Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հունիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ-ի, ժողովրդավարական հաստատաությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից կազմավորված դիտորդական առաքելության խմբի ղեկավար, դեսպան Ռոբերտ Բարրին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Դեսպան Բարրին նրանց շնորհավորել է ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ունեցած հաջողության համար և նշել, որ վաղը իր գլխավորած առաքելությունը կհրապարակի 4-րդ միջանկյալ հաշվետվությունը, որտեղ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաքելության ընդհանուր գնահատականը կպահպանվի: Ըստ դրա, անցած ընտրությունները առաջընթաց են արձանագրել նախագահական ընտրությունների համեմատ: Տեղեկացնելով, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները դեռևս կմնան Հայաստանում՝ հետևելու 3 ընտրատարածքներում տեղի ունենալիք վերընտրությունների ընթացքին, պրն Բարրին կարևորել է ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչը կվերականգնի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է նաև, որ ԱԺ ընտրություններում ՀՀ նախագահը և կառավարությունը կարևոր քայլեր են ձեռնարկել, որոնք, նրա բնորոշմամբ, ուղղված են եղել ճիշտ մթնոլորտի ձևավորմանը: Ռոբերտ Բարրին, ինչպես հայաստանյան մյուս քաղաքական ուժերից, այնպես էլ Հանրապետական կուսակցության ղեկավարից հետաքրքրվել է ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի գնահատականների ու ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված առաջարկների մասին: Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանն ու նրա ղեկավարին՝ ընտրություններին իրենց ներկայության ու առաջարկների համար, նշել է, որ ՀՀԿ-ն հիմնականում համաձայն է դիտորդական առաքելության զեկույցի գնահատականների հետ և գտնում է, որ նկատված խախտումներն ու թերությունները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա: Իսկ ընտրական գործընթացի վրա ստվեր գցած առանձին դեպքերի վերաբերյալ, Հանրապետական կուսակցությունը, ըստ նրա ղեկավարի, իր բացասական վերաբերմունքն ու դիրքորոշումն արդեն արտահայտել է: Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ նշել է, որ ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ն իր մոտեցումներն առաջիկայում կամփոփի, որոնց արդյունքում առաջարկներ կներկայացնի Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ կատարելու համար: Հանրապետական կուսակցությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կողմ է համամասնական, մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցության վերանայմանը՝ հօգուտ առաջինի, քանի որ այդպիսով քաղաքական ուժերի լիարժեք դրսևորման, նրանց ակտիվ գործունեության համար դա նպաստավոր կլինի: Կուսակցության ղեկավարը ընդգծել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ընտրական օրենսդրությունը կատարելագործելու նպատակով համագործակցել ինչպես հայաստանյան քաղաքական ուժերի, այնպես էլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ: Հանրապետականը մշտապես հանդես է եկել հանդուրժողականության դիրքերից և Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, այժմ էլ նույնպիսի մոտեցում ունի, քանի որ շարունակելու է խորհրդարանում և դրանից դուրս համագործակցել քաղաքական ուժերի հետ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ