Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հունվարի 2010

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը։ Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ֆինանսների նախարարության թիմը, երկրորդը եղել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտակները, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության թիմերը։ Շնորհավորելով հաղթողներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհավորում ենք հաղթողներին` ֆինանսների նախարարության թիմին և մաղթում ենք նորագույն հաջողություններ։ Կարծում եմ, որ այս ինտելեկտուալ խաղում հաղթանակը պիտի ոգևորի ֆինանսների նախարարության ամբողջ կոլեկտիվին, որովհետև ձեր աշխատանքն ինքնին ինտելեկտուալ է։ Սա ազդակ է մեր հասարակությանը, որ մեր ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների. կան ինտելեկտուալներ, որոնք կգտնեն լավագույն լուծումները ճգնաժամային իրավիճակներում, երբ պետք են ոչ ստանդարտ լուծումներ, հնարամտություն։ Իհարկե, դա մեզ ոգևորում է»։
Վարչապետը կարևորել է ինտելեկտուալ հետաքրքիր և գեղեցիկ խաղի տարածումը կառավարության ներսում, և նկատել, որ «այդ առումով ՀՀ կառավարությունը դառնում է ինտելեկտուլ շարժման առաջնորդ»։ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ մրցաշարը դառնալու է ավանդական` ամենամյա պարբերականությամբ, իսկ դրանց հեռարձակումը եթերով ապահովելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ