Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 հունվարի 2010

Հայ ժողովուրդը ծանր կորուստ կրեց. հունվարի 10-ին կյանքի 87-րդ տարում հանկարծամահ է եղել պետական ու հասարակական ականավոր գործիչ, գիտնական ու կազմակերպիչ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պաշտոնաթող գեներալ-մայոր Ֆադեյ Տաճատի Սարգսյանը։
Նրա բազմաբովանդակ կյանքն ու գործունեութունը սերտորեն կապված էին մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման, հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտների կայացման հետ։
Ֆադեյ Սարգսյանը ծնվել է 1923թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում։
1940-1942 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, անյուհետև ուսումը շարունակել և 1946թ. գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի Ս.Բուդյոննու անվան կապի ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիան։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1946-1958 թթ. աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրթիռա-հրետանային գլխավոր վարչության գիտատեխնիկական կոմիտեում, վարելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Այդ տարիներին նա անմիջական մասնակցություն է ունեցել խորհրդային զինված ուժերի համար ռադիոլոկացիոն սպառազինության ստեղծման, արտադրության կազմակերպման և ներդրման աշխատանքներին։
1958-1959 թթ. Ֆ. Սարգսյանը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ավագ ռազմական ներկայացուցիչ պաշտպանական մի շարք գործարաններում, իսկ 1959-1963թթ.՝ ԽՍՀՄ ռադիոարդյունաբերության նախարարության Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (ԵրՄՄԳՀԻ)։ 1963 թ. նշանակվել է ԵրՄՄԳՀԻ գլխավոր ճարտարագետ, իսկ 1963-1977թթ. վարել է այդ հաստատության տնօրենի պաշտոնը։
Մեծ է Ֆադեյ Սարգսայանի դերը գիտատեխնիկական այնպիսի նոր ուղղության ձևավորման գործում, ինչպիսին է ԵրՄՄԳՄԻ աշխատանքների նպատակամղումը դեպի ռազմական կիրառման ավտոմատացված կառավարման համակարգերի մշակումը։ Նրա ջանքերի շնորհիվ Հայաստանի գիտատեխնիկական ներուժը ներգրավվեց ԽՍՀՄ պաշտպանության համար առանցքային նշանակություն ունեցող ամենաբարդ հիմնախնդիրների լուծմանը։
Գիտնականի ու կազմակերպչի նախաձեռնությամբ, ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ մշակվեցին և արտադրության մեջ ներդրվեցին «Հրազդան», «Նաիրի» և այլ էլեկտրական հաշվիչ մեքենաներ, որոնք ամենալայն կիրառումը գտան ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում։
1977-1989 թթ. Ֆադեյ Սարգսյանը վարել է Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի բարձր պաշտոնը։ Գլխավորելով հանրապետության կառավարությունը, նա հսկայական կազմակերպչական տաղանդ ու մեծ ջանքեր է ներդրել մեր երկրի արդյունբերության առաջատար ճյուղերի, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, կապի, մշակույթի, գիտատեխնիկական ներուժի զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության բարձրացման գործում։
1993-2006թ. Ֆադեյ Սարգսյանը գլխավորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան։ Նրա ղեկավարությամբ մեծ աշխատանք կատարվեց ակադեմիայի գիտական գործունեության կազմակերպման, երկրի գիտական ներուժի պահպանման ու զարգացման, միջազգային գիտական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
2006 թվականից աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական։
Ֆադեյ Սարգսյանը ակտիվորեն մասնակցել է մեր նորանկախ հանրապետության ստեղծման ու կայացման գործին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդար պայքարին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը։
Ընտրվել է ԽՍՀՄ ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների, ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ԽՍՀՄ բարձրագույն՝ Լենինի, բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով, արժանացել ԽՍՀՄ պետական երկու և Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակների։
Գիտնականի ու կազմակերպչի նրա վաստակը գնահատվել է Ռուսաստանի Գիտությունների ակադամիայի արտասահմանյան, մի շարք այլ պետությունների ակադեմիաների ու գիտական ընկերակցությունների անդամ ընտրվելով։
Պետական և հասարակական անվանի նշանավոր գործիչ, տաղանդավոր գիտնական ու կազմակերպիչ, հայ ժողովրդի արժանավոր զավակ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի պայծառ կերպարը ընդմիշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ։
 

Կառավարական հանձնաժողով


Պետական և հասարակական ականավոր գործիչ, գիտնական Ֆադեյ Տաճատի Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 12-ին, ժամը 17։00-ին, Յա. Զարոբյան, 10/1 հասցեում։
Հունվարի 13-ին` ժամը 12-ից Ֆադեյ Սարգսյանի դին հրաժեշտի համար կդրվի Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին՝ Երևանի քաղաքային գերեզմանոցի պանթեոնում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ