Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 դեկտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Մեր պետության համար 2009 թվականը լի եղել փորձություններով և դժվարություններով։
Համաշխարհային ճգնաժամի պայմաններում միասին հաղթահարել ենք տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերներ։
Կառավարության հակաճգնաժամային լայնածավալ միջոցառումները հազարավոր ընտանիքների համար մեղմեցին գլոբալ տնտեսական տագնապի հետևանքները։
2009 թվականին մենք ավելացրել ենք կենսաթոշակները 16 տոկոսով, աշխատավարձերը` 11 տոկոսով, ընդ որում, աշխատավարձի աճ է արձանագրվել ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում։
Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի աշխատանքների շնորհիվ ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր։ Աղետի գոտում մենք իրականացրել ենք մեծածավալ շինարարական աշխատանքներ, և դրանք շարունակվելու են 2010-2011 թվականներին։
Կառուցել ենք 415 կիլոմետր ճանապարհ։
Ոռոգման համակարգում անց ենք կացրել 300 կիլոմետր ջրագիծ։ 2010-ին` կառուցելու ենք ևս 500 կիլոմետր։
Ավարտին է մոտենում Երևանի նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։
Տեսանելի փուլ է մտնում ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։
Մեզ հաջողվել է մի շարք ոլորտներում ներմուծումը փոխարինել հայրենական արտադրությամբ։
Ակնառու հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում։
2009 թվականին նշանակալի իրադարձություններ արձանագրվեցին մշակույթի և հատկապես սպորտի բնագավառներում։
Ես մեծապես գնահատում եմ այն իրողությունը, որ մեր կողմից իրականացվող խորքային բարեփոխումները հասարակությունը դրական է ընդունում։
Բայց մենք պետք է չմոռանանք, որ դեռ շատ անելիքներ ունենք։
Եվ կառավարությունը 2010 թվական է մտնում ֆինանսական, տնտեսական ու կուտակած փորձի մեծ պաշարով։
Համոզված եմ. միասին ի զորու ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի ու նոր տարում արձանագրել, որ մեր պետականության առջև ծառացած օրախնդիր հիմնահարցերը նահանջում են։
Սիրելի հայրենակիցներ,
Մենք մուտք ենք գործում նոր տարի, և իմ մաղթանքն է, որ մեզ ուղեկցի խաղաղությունը, մեր երկրում տիրեն արդարությունն ու փոխադարձ վստահության մթնոլոտը, որ մեր օջախներում իշխեն համերաշխությունն ու սերը։
Աստված մեզ բոլորիս պահապան։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ