Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հունիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, տրանսպորտի և կապի, կրթության և գիտության նախարարները, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը, ՌԴ Հարավային դաշնային օկրուգում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ համագործակցության խթանումը ոչ միայն պետությունների, այլև նրանց առանձին մարզերի, տարածքային վարչական սուբյեկտների մակարդակով: Ըստ նրա, պատմական և աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, մեր երկիրը շահագրգռված է Հարավային Ռուսաստանի վարչական սուբյեկտների հետ կապերի առավել սերտացմամբ, ինչին կարող է իր զգալի նպաստը բերել նաև տարածաշրջանում բնակվող մեծաթիվ հայկական համայնքը: Վիկտոր Կազանցևը ևս ընդգծել է, որ Հարավային դաշնային օկրուգը ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի հետ համագործակցությունն առավել զարգացնելու համար: Ըստ նրա, բոլոր հիմքերը կան այդ գործակցությունը տարածաշրջանի համար օրինակելի դարձնելու, անվտանգության խնդիրները միասնաբար լուծելու, Հարավային Կովկասում փոխգործակցության ու լիակատար փոխըմբռնման անցնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հատկապես երկուստեք տնտեսական կապերի խթանումը՝ արձանագրելով, որ ապրանքաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում առկա հնարավորություններին: Որպես գործակցության առաջնային ոլորտներ նրանք նշել են, մասնավորպես, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գիտության և կրթության, մշակույթի և սպորտի, զբոսաշրջության բնագավառները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարարների միջև շփումների ակտիվացման, Հայաստանի շինարարական կազմակերպությունների հնարավորությունները Չեչնիայի Հանրապետության վերականգնման ծրագրերում ներգրավելու խնդիրները և այլն: Նա անդրադարձել է նաև Հարավային դաշնային օկրուգում աշխատանքային միգրացիային տրվելիք հնարավոր քվոտաների շրջանակներում, այդ տարածաշրջան աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների գործունեության օրինականացման խնդրին՝ ակնկալելով պարոն Կազանցևի աջակցությունն այդ հարցում: Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազանցևը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել հայկական կողմի մեկ այլ խնդրանքին ևս՝ օժանդակել հացահատիկային կուլտուրաներով հարուստ օկրուգից Հայաստանի համար հացահատիկի մեծաքանակ գնում կատարելուն: ՌԴ Հարավային դաշնային օկրուգում ազգամիջյան հարաբերությունների, մասնավորապես, հայկական համայնքի նկատմամբ վերջին շրջանում առանձին տարրերի դրսևորած անբարյացկամ վերաբերմունքի, արձանագրված վանդալիզմի դեպքերի հետ կապված նշվել է, որ դրանք չեն կարող ստվերել այն բարեկամական հարաբերությունները, որ վաղուց ի վեր հաստատվել են տարածաշրջանում բնակվող տարբեր ազգությունների և հայերի միջև: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Վիկտոր Կազանցևը նմանատիպ դեպքերի բացառման համար կարևորել են երկկողմ ջանքերի գործադրումը: Հանդիպման ավարտին Վարչապետն առաջարկել է քննարկված ուղղություններով համագործակցությունը առավել գործնական հիմքերի վրա դնելու նպատակով, ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի կառավարության և ՌԴ Հարավային դաշնային օկրուգի ադմինիստրացիայի միջև փոխգործակցության համապարփակ համաձայնագիր նախապատրաստելու համար: Ողջունելով Անդրանիկ Մարգարյանի առաջարկությունը, Վիկտոր Կազանցևը հույս է հայտնել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ կկատարվեն շատ արագ, որպեսզի համաձայնագիրը արդեն այս տարվա աշնանը պատրաստ լինի ստորագրման: Վիկտոր Կազանցևը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է սեպտեմբերին այցելել տարածաշրջան՝ մասնակցելու այնտեղ կազմակերպվելիք բերքի տոնին: Հրավերը վարչապետի կողմից ընդունվել է շնորհակալությամբ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ