Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 դեկտեմբերի 2009

Համաշխարհային բանկի զեկույցը աղետների ռիսկի նվազեցման համապարփակ ազգային ծրագրի վերաբերյալ


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, տեղական և միջազգային փորձագետներ, ոլորտի քաղաքականությունը մշակողներ և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով բնական աղետների հնարավոր ռիսկերի, դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների, երկրում աղետներին դիմագրավելու կարողությունների հզորացման մասին, մասնավորապես ասել է. «Մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում։ Հայաստանն առավել, քան որևիցե երկիր, քաջ գիտակցում է, թե ինչ հետևանքների է բերում աղետալի իրադարձությունը։ Ընդամենը 21 տարի է անցել Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, բայց մենք դեռևս զգում ենք դրա տնտեսական, սոցիալական և հոգեբանական հետևանքները։
Ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է սովորենք կառավարել ռիսկերը։ Դա նշանակում է, որ պետք է ունենանք ժամանակակից կառավարման համալիր համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխատեսել աղետները, ինչը չափազանց դժվար իրագործելի է։ Այդուամենայնիվ, Հայաստանը բավական լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։
Երկրորդ ուղղությունը կանխարգելիչ միջոցառումներն են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաճախակի են երկրաշարժեր, սողանքներ, ջրհեղեղներ լինում, ի սկզբանե պետք է այնպիսի ծրագրեր մշակենք և իրականացնենք, որոնք նվազեցնում են այս ռիսկերի դրսևորման բացասական հետևանքները»։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում նշել է, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը ենթակա է աղետների ռիսկի։ Հայաստանին սպառնում են բազմաթիվ բնական աղետներ, որոնք վերջին տասնամյակներին որոշ սոցիալ-տնտեսական վնասներ են հասցրել երկրին և շարունակելու են մեծ ծավալներով խլել պետության սահմանափակ միջոցները, քանի դեռ կառավարությունը նախահարձակ գործողություններ չի ձեռնարկել ռիսկերի նվազեցման և աղետներին նախապատրաստվելու ուղղությամբ։
Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանում բնական աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության համապարփակ ազգային ծրագրի մշակման համար, որոնք հիմնված են երկրում աղետների ռիսկերի և դրանց արդյունավետ դիմագրավմանն ուղղված առկա համակարգերի, մեխանիզմների ու կառուցվածքային կարողությունների վերլուծության վրա։ Առաջարկվել է նաև համայնքներին տրամադրել հավելյալ լիազորություններ, աջակցել նախաձեռնությունները, խթանել պետության և մասնավոր հատվածի գործակցությունը։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ