Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 դեկտեմբերի 2009

Տեղի է ունեցել ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 25-րդ նիստը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստին մասնակցող կառավարությունների ղեկավարների մակարդակով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակ հարցեր։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով։ ՀՀ կառավարական պատվիրակության աշխատանքային օրը Սանկտ Պետերբուրգում սկսվել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան այցով։ Այնտեղ տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստ նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով։
Քննարկումների առանցքում ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններում հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետ ընթացքի ապահովումն է և ջանքերի միավորումը` ուղղված կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը։
Ողջունելով ներկաներին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միասնական միության և միասնական տնտեսական տարածության ձևավորման գործընթացները։
Նիստում անդրադարձ է արվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության և միասնական տնտեսական տարածության ձևավորմանը, «Նորարարական Բարձր տեխնոլոգիաներ» միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության և հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին։ Այնուհետև ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները։
Կառավարությունների ղեկավարների ուշադրությանն է արժանացել նաև այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնց արտահանումը հատուկ վերահսկողության է ենթարկվում։ Այն վերանայվել է և լրացումների ենթարկվել։ Վարչապետները քննարկել են նաև մի շարք այլ նախագծեր, այդ թվում` ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների` ուրանի արդյունահանման ազդեցությանը ենթարկված տարածքների ռեկուլտիվացիային վերաբերող հարցեր։
Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Այնուհետև գործադիր մարմինների ղեկավարները հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան։
Համաժողովի աշխատանքը լուսաբանող հայ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է օրակարագի երկու կարևոր խնդիր` Հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքը և Ինովացիոն հիմնադրամի ձևավորումը, որոնց շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ «Մենք հավաքագրել ենք ութ նախագծեր, որոնք ունեն ինտեգրացիոն բովանդակություն, և կարող ենք հակաճգնաժամային ծրագրի վարկային միջոցներից ակնկալիքներ ունենալ։ Դրանք շուրջ 500 մլն դոլարի հասնող ենթակառուցվածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի և այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցության և ինտեգրացիայի միտումներ»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Թե ինչու Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի անդամ չէ, այլ հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով հարցին վարչապետը պատասխանել է, որ մենք ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ ուղղակի սահման չունենք. «Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այդ երկրների հետ խորացնենք և ընդլայնենք մեր բոլոր տեսակի հարաբերությունները։ Ինչպես նշեցի, 20 համաձայնագիր կա, որոնք վերաբերում են բոլոր ոլորտներին։ Մենք շահագրգռված ենք այդ համաձայնագրերի մասնակիցը լինել և մեր հարաբերություններն ընդլայնել ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ, որովհետև դա բխում է մեր տնտեսական, քաղաքական շահերից։ Դիտորդի կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից տեղյակ լինել, թե ինչպիսի զարգացումներ են գնում ԵվրԱզԷՍ-ի ներսում, ինչ խնդիրներ կան, որտեղ Հայաստանը կարող է իր մասնակցությունը բերել ծրագրերին։ Բնականաբար, դա նպաստում է, որպեսզի մենք, լինելով առավել տեղեկացված` օգտվենք ընձեռվող հնարավորությունից»,- մանրամասնել է վարչապետը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ