Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մայիսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կոտայքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը բարելավելու և գույքային հարաբերություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, կառավարությունը որոշեց առաջարկել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին պատկանող ջրատարներից սնվող Կոտայքի մարզի համայնքներին՝ պայմանագրային հիմունքներով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին անհատույց ժամանակավոր օգտագործման հանձնել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ որոշումն ընդունվում է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի բարեփոխումների ծրագրով նախատեսված գործընթացների շրջանակներում: Նիստում գործադիրը հաստատեց նաև արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշեց Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի N6 հասցեում գտնվող Զեյթուն ուսանողական ավանի 8-րդ մասնաշենքը՝ 9 մլն 714 հազար 60 դրամ հաշվեկշռային արժեքով, հանել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ»-ի գույքի կազմից և նվիրաբերել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին՝ որպես բնակելի ֆոնդ օգտագործելու համար: Այն անհատույց օգտագործման կտրվի համայնքի խիստ կարիքավոր ընտանիքներին: Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացվեց 226 մլն 482 հազար դրամ՝ մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորման համար: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարության անդամները որոշմամբ սահմանեցին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին՝ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը: Գործադիրը սահմանեց նաև հարկային մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումներ և չափագրումներ իրականացնելու դեպքերում գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային և ստուգվող այլ ստորաբաժանումների տարածքները կապարակնքելու, ինչպես նաև գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգերը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օերնքի կիրարկումն ապահովելու մասին որոշմամբ, նիստում հաստատվեցին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, վճարելու, կենսաթոշակի տեսակ փոխելու և կենսաթոշակի գործ վարելու, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար ապահովագրական ստաժը հաշվարկելու կարգերը: Հաստատվեցին նաև կրթության, մշակույթի բնագավառների որոշ կատեգորիաների աշխատողներին երկարամյա ծառայության համար, ինչպես նաև թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկն ու նշված խնդիրներին առնչվող մի շարք այլ փաստաթղթերի ձևերը: Կառավարությունը համաձայնություն տվեց ՏԱՍԻՍ-ի 2002 թ. տարածաշրջանային գործողությունների ծրագրի շնորհ-նամակի կնքման առաջարկությանը: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն տրվեց նաև «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց Երևանի քաղաքային ենթակայության «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ՓԲԸ-ները, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» պետական ՓԲԸ-ն վերակազմակերպվեց՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ միացման ձևով: Նիստում որոշում ընդունվեց նաև կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին՝ Հունաստանում ՀՀ դեսպանության նոր շենքի ձեռքբերման նպատակով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ