Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 դեկտեմբերի 2009

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին և նրա ղեկավարած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Անվար Գարգաշը կարեկցանք է հայտնել երկրաշարժի տարելիցի առթիվ։ Նկատելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները լավ ընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարևորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները և կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը։
Նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնվում է, ընդգրկելով նոր ոլորտներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքները համաֆինանսավորելու պատրաստակամության համար, խոսել տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ և այլ բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերի մասին։
Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների զարգացման շուրջ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ