Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 մայիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 85-ամյակի առթիվ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Անկախության օրվա՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 85-ամյակի առթիվ: Հաղթանակ, որը հնարավոր դարձավ իր անկախ պետականությունը վերականգնելու համար ոտքի ելած մեր ազգի հավաքական կամքի ու մեր նշանավոր զորավարների և շարքային մարտիկների անձնազոհ պայքարով: 85 տարի առաջ, մայիսյան այս օրերին, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում թուրք զավթիչների դեմ մղված հերոսամարտը Հայոց պատմության հաղթական, փառավոր դրվագներից են: Ու թեև համազգային այդ սխրանքի շնորհիվ վերականգնված մեր պետականությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, երկար չգոյատևեց, բայց անկախության և ազատության գաղափարը չմարեց և սերնդեսերունդ փոխանցվելով՝ իր փայլուն դրսևորումն ունեցավ 80-ականների վերջին: Այսօր՝ նորօրյա մեր հաղթանակների արդյունքում ծնված անկախ Հայաստանի Հանրապետությունն արդեն 12 տարեկան է: Համոզված եմ, որ ոչ մի ժամանակավոր դժվարություն, ոչ մի խոչընդոտ չի կարող արժեզրկել անկախության գաղափարը, և մենք միասնաբար կպահպանենք ու կամրապնդենք ձեռք բերածը: Սիրելի հայրենակիցներ Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ, վստահ եմ, որ 85 տարի առաջ՝ մայիսյան այս գեղեցիկ օրը ծնունդ առած և այսօր շարունակվող մեր անկախ պետականությունն այլևս կորստի վտանգ չի ունենալու և պատմության մեջ նրա երթն այսուհետ լինելու է հարատև ու վերընթաց:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ