Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունվարի 2001

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին առողջապահության համակարգում կուտակվել են ոլորտի ներդաշնակ զարգացմանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել վարչական ապակենտրոնացման գործընթացը զուգակցել համակարգի կառավարման և բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ, ինչպես նաև առողջապահական ծառայությունների թերի և անկանոն ֆինանսավորման վերացմամբ: Խորը ճեղքվածք է առաջացել առողջապահության տարբեր օղակների միջև մատուցվող բուժծառայությունների տեսակների և որակի առումով: նահատման, հստակեցման և վերանայման կարիք ունեն հանրապետության առողջապահական համակարգի կառուցվածքը, առողջապահական հաստատությունների քանակը, ենթակայությունն ու կարգավիճակը: Արձանագրելով, որ օրախնդիր է դարձել առողջապահական հաստատությունների ցանցի օպտիմալացումը, հայեցակարգում տրվում են այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել առողջապահության համակարգի ընկերությունների գույքագրում, բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող բուժհիմնարկների չծանրաբեռնված կարողությունների կրճատում, բուժհաստատությունների վերակազմակերպում կամ վերապրոֆիլավորում, պետական պատվերների մրցութային եղանակով տեղադրում, կադրային ներուժի կանոնակարգում և պլանավորում, մասնավորեցման նպատակաուղղված գործընթացի կազմակերպում: Նիստում ընդունվեց «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում: Նման հիմնարկի ստեղծումը պայմանավորված է նրանով, որ Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնը գտնվում է մասնավորեցման ընթացիկ ծրագրում ընդգրկված Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի կազմում: Պետությունը առանձնակի կարևորելով մանկական պաթանատոմիական ծառայությունը, այս քայլով այն դուրս է բերում մասնավորեցման գործընթացից: Դրանով, միաժամանակ, որոշակիորեն կհեշտանա Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի սեփականաշնորհման գործընթացը: Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքցիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց «Անձի քննման մեթոդիկան», որը բխում է ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջներից: Հաստատված մեթոդիկայով սահմանվում է մաքսային հսկողության նպատակով ֆիզիկական անձանց քննման կարգը՝ այն ընդունելով որպես հսկողության բացառիկ ձև: Նշվում է, որ անձի քննում իրականացվում է միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ մեթոդներով կանխել մաքսանենգությունը կամ մաքսային կանոնների խախտումը: Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում ավտոճանապարհների վերականգնման և նախագծման աշխատանքների կատարման ընթացքում անցյալ տարի չիրացված 707,83 մլն դրամն արդյունավետ և ամբողջությամբ օգտագործելու նպատակով կառավարությունը որոշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը թույլատրել նշված գումարն օգտագործել հանրապետության մի շարք ճանապարհների նորոգման նպատակով: Սա նաև կոչված է մեղմելու 2001թ. ՀՀ պետբյուջեում ավտոճանապարհների պահպանման համար գումար հատկացված չլինելու հանգամանքը: Նիստում ընդունվեց «Հայաստանի ազգային հեռուստատեսություն», «Հայաստանի ազգային ռադիո» և «Երևան ստուդիա» ՊՓԲԸ-ները լուծարելու մասին որոշում: Հաստատված լուծարային հանձնաժողովին հանձնարարվում է սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո 10-օրյա ժամկետում նշված ընկերությունների մնացած գույքը հանձնել «Հանրային հեռուստատեսություն» պետական հիմնարկի տնօրինությանը: Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեցին «ՀՀ ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման» կանոնակարգի մի շարք կետեր և ենթակետեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ