Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 դեկտեմբերի 2009

«Մենք մտադիր ենք ուժեղացնել արտադրության և՛ վերահսկողությունը, և ՛չարաշահումների կանխարգելման միջոցառումները», հայտարարել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է “Original distillery company” օղու գործարան։ Այցի նպատակն էր գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումը, որ վերաբերում էր ներկրողների և առաքիչների արդյունավետ գործունեությանը, տեղական արտադրության խթանմանը։
Շրջայցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր փետրվարյան հանդիպումը ներկրողների հետ տալիս է դրական արդյունքներ։ Մասնավորապես, այս արտադրությունը, որ վերջին 4 ամիսների ընթացքում է կազմակերպվել, հենց ներմուծողների արձագանքն է կառավարության կոչին։ Դա չափազանց կարևոր է։ Առաջինը, մենք նվազեցնում ենք օղու ներմուծման ծավալները և ունենում ենք սեփական արտադրություն. ստեղծվել է 80 աշխատատեղ, և գործարանն ընդլայնվելու է` աշխատողների քանակը հասցնելով մինչև 200-ի։ Երկրորդը, շուկայում մրցակցությունը բերելու է նրան, որ օղու որակը Հայաստանի Հանրապետությունում բարձրանալու է, իսկ դա կարևոր է, որովհետև գործ ունենք մեր քաղաքացիների առողջության հետ։ Եվ երրորդը, որը նույնպես կարևոր է` ընկերությունը պատրաստվում է արտահանել իր արտադրանքը ինչպես հարևան երկրներ, այնպես էլ Ռուսաստան, Ուկրաինա, իսկ դա նշանակում է, որ օղու որակական հատկանիշները պետք է լինեն բարձր, որպեսզի ուկրաինական և ռուսական հայտնի բրենդների հետ կարողանան հաջողությամբ մրցակցել»։
Արտասահմանյան բրենդները տեղական արտադրողների կողմից կրկնօրինակելու դեմ կառավարության քայլերի մասին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ստանում է նման ահազանգեր։ Մշակվում է նոր ռազմավարություն, որը, մի կողմից, պետք է ակտիվացնի հանձնաժողովի գործունեությունը, մյուս կողմից` պետք է ներկայացվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնց համաձայն` հնարավորություն կտրվի հանձնաժողովին նման չարաշահումների դեպքում ոչ միայն պատժամիջոցներ կիրառել, այլև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի մարդկանց մտքով չանցնի խաբեության ճանապարհով, սպառողներին թյուրիմացության մեջ դնելով, իրենց անորակ արտադրանքը վաճառել` ձևացնելով, թե իբր վաճառում են հայտնի բրենդներ։ Սա անթույլատրելի, վտանգավոր երևույթ է և չարաշահում է մեր ժողովրդի հաշվին։ Մենք մտադիր ենք ուժեղացնել և՛ արտադրության վերահսկողությունը, և՛ տնտեսական չարաշահումների կանխարգելման միջոցառումները»։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ