Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 դեկտեմբերի 2009


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեգորի Տաբատաձեին։
Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին։ Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը և ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը կողմերին դեռևս չի գոհացնում։
ՀՀ վարչապետը նշել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար և կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը։
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներին` կառավարության ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ուղղությամբ վրացական կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսված է անցկացնել առաջիկա տարվա սկզբին Երևանում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել այս տարի Հայաստանում Վրաստանի մշակութային օրերի հաջող իրականացմանը։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն նույն խանդավառությամբ։
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ