Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 նոյեմբերի 2009

ՀՀ վարչապետն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարևոր նշանակություն ունի»։ Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում։
Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պարոն Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է։ «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը», նշել է բարձրաստիճան հյուրը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը և հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» ծրագրով։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին և հույս հայտնել, որ վերջինիս այցը Հայաստան մեծապես կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ «Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, և մենք դրանում շահագրգռված ենք», նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ