Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահին` մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը ցուցաբերած մեծ ուշադրության և գործնական աջակցության համար: Կարևորելով մասնավորապես միջազգային այդ կազմակերպության «Գոլ» ծրագրով տրամադրված 400 հազար դոլարով ֆուտբոլի հանրապետական դպրոցի վերակառուցումը, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այդ ծրագիրը առաջիկայում շարունակություն կունենա. «Հուսով եմ, որ Ձեր հաջորդ այցին մենք առիթ կունենանք խոսելու արդեն «Գոլ-2» ծրագրի իրականացման՝ Ավանի ֆուտբոլային մարզական համալիրի գործարկման մասին», - ասել է նա: Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանն ընդհանրապես: Դրա լավագույն ապացույցը, ըստ նրա, այն է, որ վերջին երեք տարում ոլորտի համար պետական բյուջեում նախատեսված հատկացումներն աճել են երեք անգամ: Նա կարևորել է հատկապես մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ ընդգծելով, որ սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև մատաղ սերնդի դաստիարակության լավագույն միջոց, պատանիներին փողոցից կտրելու և նրանց հայրենասիրական, կամային ու բարոյական արժեքների ոգով կրթելու հիանալի դպրոց: Վարչապետը նշել է, որ կառավարությունը մշտապես աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ նրա ծրագրերը կյանքի կոչելու համար, և շարունակելու է աջակցել՝ առանձնապես կարևորելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ հատկապես ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ կապերի հետագա զարգացումը, որը կայուն երաշխիք է հայկական ֆուտբոլի միջազգային հեղինակության բարձրացման համար: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, հաջողությունները սպորտում, մեծ ճանաչում բերելով երկրին, նպաստում են նաև օտարերկրյա ներդրումների մեծացմանը, տնտեսության զարգացմանը, ընդհանուր առմամբ՝ պետության բարգավաճմանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Յոզեֆ Բլաթերի այցը նոր խթան կհանդիսանա հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետագա զարգացման համար, կնպաստի ֆուտբոլային լավագույն ավանդույթների վերականգնմանը մեր երկրում: Յոզեֆ Բլաթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Հայաստանի կառավարությանը՝ իր խոսքերով «այն ուղղակի և անուղղակի մշտական աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և սպորտի զարգացմանն ընդհանրապես»: Նա նշել է, որ ցանկանում է գովեստի խոսքեր ասել նաև Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության գործունեության տարիներին մեր երկրում տնտեսական զգալի աճի համար, քանի որ դա նաև ֆիզկուլտուրայի և սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման գլխավոր նախապայմաններից է. «Շատ ուրախ եմ, որ Դուք այդքան մեծ ուշադրություն եք դարձնում նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, այսօրվանից արդեն հայտ եք ներկայացնում հաջորդ՝ «Գոլ-2» ծրագրի համար: Դա նշանակում է, որ Դուք ապագային եք նայում», - ասել է նա: Համաձայնելով վարչապետի հետ, հայկական ֆուտբոլի միջազգային վարկը բարձրացնելու կարևորության խնդրում, ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է, որ գնալով նվազում է խզումը աշխարհի, այսպես կոչված, մեծ և փոքր ֆուտբոլային երկրների միջև: Նա նշել է, որ Հայաստանը՝ իր անցյալի լավագույն ավանդույթներով և ներկայի հուսադրող ծրագրերով, բոլոր հնարավորություններն ունի իր ուրույն և պատվավոր տեղը գրավելու աշխարհի ֆուտբոլային ճանաչված տերությունների շարքում: Իբրև դրա առաջին վկայություններից մեկը, նա գոհունակությամբ հայտնել է, որ արդեն իսկ 4 միավորով ավելացել է Հայաստանի ցուցանիշը ֆուտբոլային երկրների եվրոպական դասակարգման սանդղակում: Յոզեֆ Բլաթերը նշել է, որ ինչպես ՖԻՖԱ-ն, այնպես էլ ՈՒԵՖԱ-ն պատրաստակամ են շարունակելու ֆինանսական և բարոյական աջակցությունը Հայաստանին՝ հայկական ֆուտբոլի հետագա զարգացման համար: Հանդիպման ավարտին Յոզեֆ Բլաթերը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է հանձնել ՖԻՖԱ-ի հատուկ հուշամեդալը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ