Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 14 նոյեմբերի 2009

Տեղի է ունեցել Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը


 

Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստում ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նա ԱՄՀ խորհրդի անդամներին ներկայացրել է 2009 թ. կառավարության հակաճգնաժամային գործունեության արդյունքները, ինչպես նաև 2010 թվականի բյուջեով նախատեսվող ծրագրերը և «Արմթեք-2009»-ի այցելություններից տպավորությունները։ ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Ժամանակակից աշխարհը փոխել է մրցակցության հայեցակարգը։ Ինդուստրիալ հասարակության կանոնները` մրցակցային, հետինդուստրիալ հասարակությունում այլևս չեն աշխատում։ Ժամանակակից տեխնոլոգիաները լուծում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև` սոցիալական խնդիրներ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, մխրճվելով հասարակական հարաբերությունների ոլորտ, փոխում են հասարակությունների արժեքային համակարգերը։ Այս երևույթը մեր լրջագույն քննարկման առարկան պետք է լինի»։
«Ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում թռիչքաձև զարգացում ապահովելու և համահայկական կառույցներին դրա շուրջ հավաքելու բանաձևը», ահա հարցը, որի պատասխանի քննարկմանն է հրավիրել ներկաներին ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է «Արմթեք-2009»-ի ընթացքում հնչած ձևակերպումներից մեկը` «անցյալն այսօրն է, իսկ ապագան վաղն է»։ «Դա պարտավորեցնում է աշխատել ավելի արագ, քանզի հայկական աշխարհի հայեցակարգը թարմացման կարիք ունի», նշել է վարչապետը։

Այնուհետև, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և համաշխարհային տնտեսության առկա զարգացումների վերաբերող հարցեր։
Քննարկման առարկա են դարձել Սփյուռքի հետ համագործակցության ռազմավարությունները և Սևանի բարձրադիր պայմաններում համապատասխան սպորտաձևերի` որպես նոր զբոսաշրջային ապրանքի ձևավորման հնարավորությունները։ Այս մասին զեկույցներով հանդես են եկել Իռլանդիայի Ազգային Համալսարանի պրոֆեսորներ Ռոբ Քիթչինն ու Մարկ Բոյլը, ինչպես նաև Մյունխենից ժամանած հյուրերը` սպորտի և զբոսաշրջության փորձագետներ Պետեր Գոթվալդը և Ֆրանկ Դանիել Էհրսամը։
Օրակարգի թեմաներից են եղել նաև համահայկական ցանցի նախագծի աշխատանքային պլանավորումը և համահայկական բանկի ծրագրի հաշվետվությունների ներկայացումը, հիմնադրամի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ հարցեր։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ