Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 նոյեմբերի 2009

Հրաժեշտի ընդունելություն


Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը։
Վարչապետը առանձնահատուկ ընդգծեց այն աշխատանքի կարևորությունը, որ տիկին Վիդալն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում` առաքելության չորս տարիների ընթացքում, առանցքային համարելով ոչ միայն ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների իրականացրած աշխատանքներն, այլև կազմակերպության մշտական համակարգողի անձնական ներդրումը, որի համար կառավարության ղեկավարը հայտնեց իր երախտագիտությունը։
Ի պատասխան, տիկին Վիդալը հավաստիացրեց, որ նա հետայսու նույնպես կմնա Հայաստանի բարեկամը և համոզմունք հայտնեց, որ հաջորդ մշտական համակարգողը կշարունակի համագործակցության բարի ավանդույթները և Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի կապերը կբարձրացնի նոր մակարդակի։
Ամփոփելով հանդիպումը, վարչապետը կրկին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին Իրանի իսլամական հանրապետությունում իր առաքելությունն իրականացնելիս։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ