Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 նոյեմբերի 2009

Մանրամասներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ այցից


Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին։
Նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը՝ Ստենֆորդի համալսարան։ Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաև հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ։
Միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին պատմել են կազմակերպության գործունեության, նպատակների ու խնդիրների մասին։ Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին։
Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը։
Վարչապետը եղել է նաև “Sequoia Capitals” ընկերությունում՝ հանդիպել է ընկերության ղեկավարների հետ։
Այնուհետև վարչապետը այցելել է «Միացյալ նահանգների վենչուրային գործընկերներ» հաստատություն, որտեղ վենչուրային ճյուղի գործարարների հետ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները։
Գործարարները նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության համակարգում ներգրավված ոլորտի պատասխանատուների վերապատրաստման կազմակերպման հնարավորությունների մասին։
Տիգրան Սարգսյանը եղել է նաև Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Այնուհետև գործադիրի ղեկավարը ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին։ Տիգրան Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների, ինչպես նաև «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին։ «Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում, ասել է ՀՀ վարչապետը։ Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ»։
Վարչապետը նշել է, որ հայկական աշխարհի հայեցակարգի դրսևորումներից մեկն էլ «Լույս» հիմնադրամի ստեղծումն է։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է ազգային մրցունակության խորհրդի գործունեությանը, կառուցվածքին ու խնդիրներին։
Տիգրան Սարգսյանը խոսել է նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ։ Առաջինը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը։ Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք։ Բայց այն նաև ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները։ Այդպիսով՝ մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»։
Այնուհետև կառավարության ղեկավարը վերադարձել է Սան Հոզե, որտեղ նոյեմբերի 6-ին մեկնարկելու է «Արմթեք 2009» համաժողովը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ