Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 հոկտեմբերի 2009

Բարենպաստ պայմաններ տաղանդավոր մարդկանց ինքնադրսևորման համար


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Տաղանդների կառավարում» խորագրով համաժողովին։ Կառավարության ղեկավարը կարևորել է միջոցառումը, նշելով, որ պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որը հնարավորություն է տալիս տաղանդավոր մարդուն ինքնադրսևորվել և ինքնիրացվել։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային պատմության մեջ շարժիչ ուժը, որն ապահովում է մարդկության զարգացումը, հենց տաղանդավոր մարդիկ են, և առաջին հերթին տաղանդավոր լինել նշանակում է ունենալ կարողություն, ձերբազատվել հնամաշ կարծրատիպերից, կանխատեսել, կանխագուշակել ապագան և ապագայի տեսլականով վերափոխել աշխարհը։ «Մենք միասին փորձում ենք իրականացնել լրջագույն բարեփոխումներ մեր հասարակական կյանքում, ասել է ՀՀ վարչապետը։ Լրջագույն բարեփոխումներ իրականացնել` նշանակում է առաջին հերթին փոխել մեր մտածողությունը, որովհետև հին մտածողությամբ նոր հարաբերություններ կառուցել հնարավոր չէ։ Նոր հարաբերությունները կարելի է կառուցել միայն նոր մտածողությամբ, այսինքն` մեզ պետք է ապագայի տեսլական, համոզմունք, որ այդ տեսլականը բխում է մեր ժողովրդի շահերից, և այդ համոզմունքով ղեկավարվելով` մենք փորձում ենք փոխել մեր կյանքը»։
Կառավարության ղեկավարի համոզմամբ «փոփոխությունները ժամանակակից աշխարհում նոր թափ են հավաքել, արագ են ընթանում։ Հասկանալի է, որ թիվ մեկ մարտահրավերն ազգերի, քաղաքակրթությունների մրցակցության մեջ կայանում է հետևյալում` ո՞ր ազգերը կկարողանան ստեղծել առավել բարենպաստ պայմաններ տաղանդավոր մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան ինքնահաստատվել, ինքնադրսևորվել և իրացնել իրենց տաղանդը»։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ