Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հոկտեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Դատալեքս» հանրային տեղեկատվական կրպակների համակարգի շնորհանդեսին։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը կարևորել է այս միջոցառումը, քանզի այն լուրջ ներդրում է արդարադատության ոլորտում բարեփոխումների ընթացքի մեջ։
«Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի հանրային վերահսկություն իրականացնել դատական համակարգի նկատմամբ, քանզի այն ապահովում է ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն` դատական համակարգում ընթացող ցանկացած դատավարության վերաբերյալ։ Մասնավորապես, համակարգի միջոցով հնարավորություն կընձեռվի հետևել ցանկացած դատական գործով իրականացվող ընթացակարգերի` տեղեկանալ գործի կարգավիճակին և պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, դատական վերջնական ակտերի ամբողջական տեքստերը, ինչպես նաև որոնում կատարել օրենսդրության «Արլիս» շտեմարանում, այցելել պետական կառավարման մարմինների ինտերնետային կայքեր և կատարել պետական տուրքերի վճարներ։
«Դատալեքսի» 30 կրպակներն ու մոնիտորները արդեն տեղադրված են դատարաններում և պետական կառավարման մարմինների շենքերում։ Այս համակարգը մշակվել է «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում Ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը ցուցաբերել են Նիդերլանդների թագավորության կառավարությունը, Համաշխարհային բանկը և Հայաստանի կառավարությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ