Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հոկտեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն, որը ձևավորվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում 2007թ. հոկտեմբերին` երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
ՀՀ վարչապետը շրջայց է կատարել մասնագիտական կողմորոշման կենտրոնում, հանդիպել է այնտեղ դասավանդողների ու սեմինարների մասնակիցների հետ։ Շրջայցից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը տեղում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին հրավիրված էին պետական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։ Վարչապետը հետաքրքվել է, թե որքանո՞վ են իրականացվում կենտրոնի նախանշված ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է այլ պետություններում մասնագիտական կրթության համակարգի ու մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին։
Խոսելով աշխատաշուկայի պահանջները բավարարելու հնարավորության մասին կառավարության ղեկավարը նշել է. «Դուք պետք է ուսումնասիրեք շուկան, տեսնեք ինչ մասնագիտությունների առումով դեֆիցիտ կա և փորձեք աշակերտներին կողմնորոշել, թե մոտակա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում ինչպիսի մասնագիտությունների առումով ենք մեծ պահանջարկ ունենալու։ Ցավոք, պետք է նշենք, որ կադրերի քանակը շատ է, բայց որակի վերաբերյալ լուրջ խնդիրներ կան»։ Մասնավորապես, վարչապետը բերել է նոր ատոմային կայանի կառուցման և ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա միջուկային բժշկության կենտրոնի ձևավորման օրինակները, որոնք ենթադրում են մասնագետների մեծ պահանջարկ։
Գործադիր իշխանության ղեկավարը կարևորել է նաև միջգերատեսչական համագործակցությունը. «Ակնհայտորեն տեսնում եմ, որ կրթության և գիտության նախարարությունը պետք է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ շատ սերտ համագործակցի։ Պետք է պայմանագրային հարաբերություններ ստեղծել կենտրոնի ու կրթության և գիտության նախարարության հետ։ Դպրոցի տնօրենները պետք է լինեն ձեր մշտական հաճախորդները», նշել է վարչապետը։
Անդրադառնալով գործազրկության խնդրին Տիգրան Սարգսյանն ասել է. «Կառուցվածքային խնդիրներ կան աշխատուժի շուկայում, երբ մի կողմից ունենք գործազուրկներ, բայց մյուս կողմից ունենք թափուր աշխատատեղեր, որովհետև չենք կարողանում մասնագետներ հայթայթել։ Օրինակ շինարարության ոլորտում մասնագետներ չկան, ընդ որում, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատավարձերը բավականին բարձր են։ Որպեսզի աշխատուժի շուկայի կառուցվածքային շեղվածությունը կարողանանք հաղթահարել, պետք է սկսենք դպրոցից»։
Վարչապետը հանձնարարել է նաև պատրաստել հուշագիր, որը կկանոնակարգի այս ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և կրթության ու գիտության նախարարությունների հարաբերությունները։ ՀՀ վարչապետը խոստացել է մեկ տարի անց կրկին այցելել կենտրոն ու գնահատել կատարված աշխատանքները։
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները բարձրացրել են կամավոր աշխատանքի մասին հայեցակարգի ընդունման հարցը։ Պատասխանելով լրագրողների հարցերին` կառավարության ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշելով, որ պետք է պետական պատվեր տրվի այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն ունի պետությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ