Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 մայիսի 2003

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ամփոփ ծրագրի մշակման աշխատանքները համակարգող խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Համակարգող խորհրդի նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նախագիծը, որի մշակման աշխատանքները թեև իրականացվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, նրա կազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից, բայց, ըստ էության, այն մեկ գերատեսչության կամ կառավարության ստեղծած ծրագիրը չէ: Անցած երեք տարիների ընթացքում դրա մշակմանը ակտիվորեն մասնակցել են միջազգային դոնոր կազմակերպություններ, փորձագետներ, պատգամավորներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այդ քննարկումների արդյունքում ձևավորված բոլոր առաջարկություններն ու դիտողություններն ընթացքում հաշվի են առնվել և ընդգրկվել ծրագրի նախագծում: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նիստի սկզբում ունեցած իր ելույթում ևս նշել է, որ ծրագրի նախագիծը համատեղ, հրապարակային աշխատանքի արդյունք է. «Մեր տեսակետն այն էր, որ աղքատության հիմնախնդրի արմատական լուծումը պահանջում է ավելի լայն հասարակական համաձայնություն և ճիշտ չէր սահմանափակվել բացառապես նշված հարցի կարգավորման վերաբերյալ կառավարության տեսակետների ձևակերպմամբ և իրականացմամբ: Դա էր պատճառը, որ մոտ 2 տարի առաջ մենք ձեռնամուխ եղանք Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի մշակմանը: Այդ աշխատանքների համակարգման նպատակով, մեզ օժանդակել է ինչպես քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ միջազգային հանրությունը», -ասել է վարչապետը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, Հայաստանի տնտեսական կյանքում վերջին տարիներին տեղի են ունենում շրջադարձային իրադարձություններ, երեք տարուց ավելի է, որ տնտեսությունն աճում է միջին հաշվով տարեկան գրեթե 10 տոկոսով, գների փոփոխությունը գտնվում է կառավարելի միջակայքում, զբաղվածությունն աճում է, նոր աշխատատեղերն ավելանում են հատկապես տնտեսության մրցունակ ճյուղերում: Այս ամենը, ըստ նրա, վկայում է, որ գրեթե մեկ տասնամյակ շարունակվող տնտեսական բարեփոխումները, նոր տնտեսահարաբերությունների ու շուկայական մեխանիզմների արմատավորումը նոր հնարավորություններ են բացահայտել Հայաստանի տնտեսության զարգացման համար, որը պետք է լինի աղքատության հաղթահարման գլխավոր նախապայմաններից մեկը: Վարչապետն ընդգծել է, որ պետական կառավարման մի շարք ուղղություններով արդեն իսկ հստակեցվել են կառավարության գործողությունները, որոնք առավել վերահսկելի են դարձել հանրության համար, էապես բարելավվել է բյուջետային կառավարումը: Նա կարևորել է նաև պետական կառավարման, քաղաքացիական ծառայության ոլորտներում իրականացված բարեփոխումները: Անդրանիկ Մարգարյանը, այս պայմաններում, բնական է համարել, որ կառավարությունը չի կարող անտեսել, իսկ հասարակությունը հանդուրժել՝ մեր ազգային մտածելակերպին և մշակույթին անհարիր այնպիսի երևույթի առկայությունը, ինչպիսին աղքատությունն է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախագծի մշակմանը ակտիվորեն մասնակցած Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, մյուս բոլոր միջազգային ու տեղական, քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, աշխատանքային խմբի անդամներին, փորձագետներին: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է՝ համակարգող խորհրդի կողմից նախագիծը հավանության արժանանալուց հետո, այն քննարկել և հաստատել կառավարության նիստերից մեկում: Քննարկումից հետո համակարգող խորհուրդը հավանություն է տվել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նախագծին: Որոշվել է նաև երեք շաբաթվա ընթացքում նախագծի վերաբերյալ արված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել աշխատանքային խմբին՝ դրանք նախագծում ներառելու և կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ