Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 հոկտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ։ ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ ասոցիացիայի կողմից կազմակերպված հաշվապահական դասընթացների շրջանավարտներին հանձնել է որակավորման վկայականներ։ Շնորհավորելով նրանց, վարչապետն անդրադարձել է նաև ստանդարտների միջազգային օրվան ու մասնավորապես ասել է. «Ստանդարտների ազգային իստիտուտն այսօր նշում է իր մասնագիտական տոնը։ Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի գլխավոր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում այն է, որ մենք ձեզ հետ միասին նպաստենք, որպեսզի միջազգային ստանդարտները ամբողջական ներդրում ունենան և հետևենք, որպեսզի մեր ձեռներեցները պատշաճ հաշվապահական հաշվառում իրականացնեն միջազգային լավագույն ստանդարտների տրամաբանության ներքո։ Դուք կարող եք հեշտացնել մարդու կյանքը բիզնեսում, կենցաղում, արտադրության մեջ, կարող եք ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ այդ անվտանգությունն ունի ոչ միայն ֆիզիկական բովանդակություն, այլ նաև տնտեսագիտական, որովհետև մենք ձեզ հետ միասին մեզ ավելի լավ կզգանք հասարակությունում, որտեղ տնտեսական կյանքի բոլոր կանոնները պահպանում են, իսկ դա նշանակում է, որ նրանք ազնիվ և արդար ձևով ներկայացնում են իրենց իրական ֆինանսական վիճակը, դառնում են հասկանալի մնացած սուբյեկտների համար։ Նրանք դառնում են վստահելի, հենց այն պատճառով, որ իրենց կողմից հրապարակված ֆինասնական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը և դուք կարող եք ճշմարիտ կարծիք կազմել այդ սուբյեկտի մասին։
Ցավոք դեռ հաշվապահության և աուդիտի ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոշ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը թափանցիկ չէ հասարակության համար և հասարակությունը չի վստահում նրանց ներկայացրած ֆինանսական հաշվետվություններին, դա տնտեսական համակարգին լուրջ հարված է հասցնում։ Ասոցիացիայի զարգացման արդյունքում պետք է ավելանա հասարակության վստահությունը, բազմաթիվ ավելորդ ծախսեր կարող են կրճատվել, կվերանան բազմաթիվ միջնորդ կապեր»։
Վարչապետի խոսքով` այսօր մտահոգության առարկան կարող է լինել այն, թե արդյո՞ք ասոցիացիան կայացած է և առանց լրացուցիչ ֆինանսական օժանդակության այն կարող է զարգանալ։
Ասոցիացիայի պատրաստած կադրերը, որոնց մեջ կան նաև աուդիտորներ, վարչապետի խոսքով, աշխատաշուկայում շուտով ավելի մեծ պահանջարկ կունենան, քանի որ 2010-ից լրացուցիչ բեռ է դրվելու աուդիտորական ընկերությունների վրա. օրենքով խոշոր ձեռնարկությունների գործունեությունը պարտադիր պետք է անկախ աուդիտորական ընկերությունների կողմից ուսումնասիրվի և ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակվեն. «դա նշանակում է, որ հարյուրավոր խոշոր ձեռնարկություններ որակյալ աուդիտորական ընկերությունների ծառայությունների պահանջ կունենան»։
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այժմ կան այնպիսի աուդիտորական ընկերություններ, որոնք առանց ստուգումների, առանց հաշվապահական կանոնների համապատասխանության, իրենց կնիքն են դնում հաշվետվությունների վրա և շուկան պետք է մաքրվի այդպիսիներից։
Վարչապետը խնդրել է ասոցիացիայի ղեկավարությանը` լուրջ քննարկման թեմա դարձնել որակյալ աուդիտորների պատրաստման հարցը, որպեսզի նրանք պատրաստ լինեն 2010թ. ստանձնել խոշոր ձեռնարկությունների գործունեությունն աուդիտի ենթարկելու աշխատանքները։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ