Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներից, որը ցույց է տվել, որ արդեն իսկ ստեղծված են երկու երկրների տնտեսական համագործակցության այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն են տալիս ընդհանուր խնդիրներից անցնելու առավել գործնական ծրագրերի իրականացմանը: Ըստ Իլյա Կլեբանովի, դա առաջին հերթին Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների հաջող ընթացքն է և հիմնական տնտեսական ցուցանիշների աճը: Նա նշել է, որ Հայաստանն այսօր լիակատար շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, որտեղ գործում է բարենպաստ ներդրումային դաշտ և գործարարության համար նպաստավոր հարկային օրենսդրություն: Կողմերը վստահություն են հայտնել, որ այս տարվա հոկտեմբերին կայանալիք ներդրումային հաջորդ համաժողովը կլինի ավելի գործնական, մանավանդ որ մինչ այդ նախատեսվում է ստեղծել ներդրումային աշխատանքային խումբ, որը կօգնի գործարարներին կողմնորոշվելու Հայաստանում ներդրումային ծրագրերի ընտրության և իրագործման մեջ: Իլյա Կլեբանովը և Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն են հայտնել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի իրագործման ընթացքից: Իլյա Կլեբանովը նշել է, որ մայիսի 28-ին համաձայնագիրը կվավերացվի նաև ՌԴ դաշնային խորհրդի կողմից: Հանդիպման ժամանակ ընդգծվել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը ևս, այդ գործում Ռուսաստանի մեծաթիվ հայկական համայնքի հնարավորությունների օգտագործումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հայ-ռուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանը մեծապես կարող է նպաստել նաև աբխազական երկաթուղու վերագործարկումը, տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերաբացումը, որի ուղղությամբ, նախարար Կլեբանովի հավաստմամբ, ռուսական կողմը ևս որոշակի ջանքեր է գործադրում: Հանդիպման ավարտին Իլյա Կլեբանովը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս նշել են ինչպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ ներդրումային համաժողովի արդյունավետ աշխատանքը, որը, ըստ նրանց, լավ նախադրյալներ է ստեղծել երկու երկրների տնտեսական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ