Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 հոկտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում կազմակերպված ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին։
Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը Հայաստանում, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երևույթները, որոնց պատճառներն են ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիները, քանի որ միայն Վրաստանի և Իրանի տարածքով արտահանումն ու ներկրումը թանկ է արժենում, փոքր և միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, և դաշտը մնում է միայն խոշոր խաղացողներին։ Ներքին մրցակցությանը խոչընդոտում է նաև տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը»։
Վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամը լուրջ խթաններ է հաղորդում հակամենաշնորհային քաղաքականությանը և նպաստում հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Ըստ նրա կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնք բարձր են գնահատվել միջազգային փորձագետների կողմից, նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տնտեսությունը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես` նրանց համար մատչելի դարձնելով վարկային միջոցները։ Կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ոլորտում։ Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, սակայն դա չի վնասել երկրի մրցունակությանը։
Խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների և մրցունակության հարցերով զբաղվող այլ կառույցներ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ