Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 մայիսի 2003

Հայաստանյան բանկերի ղեկավարների խնդրանքով, այսօր նրանց ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բանկերի ղեկավարները վարչապետին են ներկայացրել համակարգի հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ բանկերի միության համագումարից, նոր կանոնադրության ընդունումից և զարգացման ծրագրերի հստակեցումից հետո, նոր հեռանկարներ են բացվում մեր երկրի բանկային համակարգի զարգացման համար: Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում գործող բանկերի աշխատանքներում դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է կառավարության, վարչապետի աջակցությունը: Բանկերի ղեկավարները առանձնացրել են, մասնավորապես, բանկերի լիցենզավորման, մարզային մասնաճյուղերի աշխատանքներին խոչընդոտող գործոնների վերացման, բանկերում ստուգումների անցկացման հետ կապված և այլ հարցեր: Վարչապետը նշել է հատկապես մարզերում բանկերի մասնաճյուղերի աշխատանքի համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որն առանձնապես գյուղական բնակավայրերի համար ունի սոցիալական կարևոր նշանակություն: Անդրանիկ Մարգարյանը շեշտել է բանկերի կողմից այդ բնակավայրերում կարճաժամկետից միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի տրամադրմանն անցնելու կարևորությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է բանկերի բնականոն աշխատանքով, ինչը երկրի տնտեսության զարգացման խթաններից է: Համաձայնելով բանկերի ղեկավարների մտահոգություններին, վարչապետը նշել է, որ հանձնարարականներ կտրվեն համապատասխան նախարարություններին՝ բարձրացված խնդիրների լուծումները գտնելու համար, թեև, ըստ նրա, դրանցում կան նաև այնպիսիք, որոնք օրենսդրական փոփոխություններ են պահանջում: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին՝ Հայաստանի բանկերի ասոցիացիայի խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ, որը վստահություն է հայտնել, որ կառավարության և վարչապետի աջակցությամբ իրենց աշխատանքներում ծագող բոլոր խնդիրները հաջողությամբ կհաղթահարվեն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ