Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 հոկտեմբերի 2009


Հայաստան Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի (ՊԱԿԱ) շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով հայ- ֆրանսիական հարաբերություների դինամիկ զարգացման վերաբերյալ, գործադիրի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի, ու այդ համատեքստում երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին։
Զրուցակիցները անդրադարձել են ՀՀ Լոռու և Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի մարզերի միջև համագործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել են կրթության և գիտության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի Լոռու մարզում ծրագրերի իրականացմանը և հույս հայտնել, որ իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին և գերակա ուղղություններին, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացումն է։


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ