Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 մայիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը հայ-ռուսական ներդրումային համաժողովում. Հարգելի տիկնայք և պարոնայք, թույլ տվեք ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից հյուրընկալ Հայաստանի հողի վրա ողջունել հայ-ռուսական ներդրումային համաժողովի մասնակիցներին: Անվիճելի է մեր երկրների միջև սերտ հարաբերությունների առկայությունը, և ես վստահ եմ, որ անհրաժեշտություն չկա մեկ անգամ ևս խոսելու մեր ավանդական բարեկամական և գործընկերային հարաբերությունների մասին: Ակնհայտ է, որ մեր երկրների միջև արդյունավետ տնտեսական համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ շահավետության և վստահության վրա: ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի համակողմանի ինտեգրումն է և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը արտասահմանյան երկրների հետ: Կառավարությունը համոզված է, որ այդ նպատակներին կարելի է հասնել բաց առևտրա-տնտեսական քաղաքականություն վարելու միջոցով: Անցած տարիներին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից արդեն իսկ պայմանագրային-իրավական անհրաժեշտ հիմքեր են ստեղծվել առավել խոր տնտեսական համագործակցության համար: Դրա ապացույցը առևտրի և ներդրումների ծավալների աճն է, ինչպես նաև հայ-ռուսական նոր ձեռնարկությունների ստեղծումը: Համոզված եմ, որ հայ-ռուսական ներդրումային համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն է ստեղծում մեր երկրների գործարարների միջև կապերի և շփումների զարգացման ու խորացման համար: Տնտեսական և գիտա-տեխնիկական համագործակցության բոլոր ոլորտներում ձևավորված հարաբերությունները անսահման հնարավորություններ են բացում հետագա համագործակցության համար: Հայաստանի կառավարությունը պաշտպանել է և պաշտպանելու է ցանկացած նախաձեռնություն: Կառավարությունը գոհ է միջկառավարական հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքից: Այդ աշխատանքի արդյունավետությունը հատկապես զգալի է այնպիսի առաջնահերթ ուղղություններում, ինչպիսիք են էներգետիկան, ռազմա-տեխնիկական և գիտա-տեխնիկական համագործակցությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը Հայաստան ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական ներդրումային քաղաքականության առաջնահերթություններից է: ՀՀ կառավարությունը բաց դռների քաղաքականություն է իրականացնում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Սեփականության իրավունքը պաշտպանված է հանրապետության Սահմանադրությամբ, իսկ օտարերկրյա ներդրումների մասին օրենքի համաձայն, արտասահմանյան ներդրողներին տրամադրված է առավել նպաստավոր ռեժիմ: Հայաստանը բաց է և պատրաստ մասշտաբային ու փոխշահավետ տնտեսական համագործակցության համար: Հայաստանն ընթանում է զարգացման ժողովրդավարական ուղիով և կարևոր տեղ է հատկացնում տարածաշրջանային ինտեգրացմանը: Ողջունում եմ ձեզ և համագործակցության ձեր ձգտումը, ուզում եմ հույս հայտնել, որ համաժողովը կանցնի գործնական և կառուցողական մթնոլորտում, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերաճեն երկարատև ու բեղմնավոր գործնական համագործակցության:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ