Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 սեպտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ կազմակերպած «Doing Business 2010» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին նաև մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման խնդիրները և նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է բարելավել «Doing Business» զեկույցում արտացոլված ցուցանիշները։ Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ չնայած առաջընթացին, լուրջ ու հետևողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն օրենսդրության, այլև վարչարարության պրակտիկայի բարելավման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանը Հայաստանի դիրքի յոթ տեղով բարձրացումը գոհացուցիչ չի համարել։ Այս առումով անելիքներ կան, որոնցում հաջողություն ունենալու համար կարևոր է մասնավորի և հասարակական կազմակերպությունների ու պետության գործակցությունը։
Քննարկումը նվիրված էր բիզնես միջավայրի խնդիրներին, որոնք հիմնված են «Doing Business 2010»-ի հետազոտությունների վրա։ Հետազոտության խորագիրն է «Բարեփոխվելով դժվար ժամանակներում», որ թվով 7-րդ տարեկան զեկույցն է` հրատարակված Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի կողմից։
Զեկույցում նշվել է, որ այս տարի Հայաստանն իր դիրքերը բարելավել է` անցյալ տարվա 50-րդ տեղից հասնելով 43-րդին համաշխարհային 183 տնտեսությունների շարքում։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ