Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովին: Հանդիպման ընթացքում ընդգծելով հայ-ռուսական քաղաքական և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը կարևորել են նաև առանձին ոլորտներում գերատեսչությունների միջև համագործակցության հետագա զարգացումը: Բորիս Գրիզլովն ու Անդրանիկ Մարգարյանը անդրադարձել են այն սերտ փոխգործակցությանը, որ հաստատվել է ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև այն, որ երկու գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում, բացի այդ, զգալի աշխատանքներ են կատարվում երկկողմ կապերի սերտացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ոլորտներ, կողմերը նշել են ահաբեկչության, թմրաբիզնեսի, անլեգալ միգրացիայի դեմ պայքարը, համագործակցությունը կադրերի պատրաստման գործում և այլն: ՌԴ նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարիներին ձեռքբերված փորձի հիման վրա մշակվում է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2004 թ. աշխատանքների ծրագիրը: Հանդիպման ժամանակ Բորիս Գրիզլովը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մտքեր են փոխանակել նաև ՌԴ-ում և Հայաստանում քաղաքական ազդեցիկ ուժ ներկայացնող՝ իրենց ղեկավարած «Եդինայա Ռոսսիյա» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև համագործակցության խորացման շուրջ: Ըստ վարչապետի, դա թելադրվում է նաև ՌԴ-ում հայկական մեծաթիվ համայնքի գոյությամբ, որը նույնպես կարող է նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը: Բորիս Գրիզլովը Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է «Եդինայա Ռոսսիյայի» անցած քաղաքական ուղին և առաջիկա ծրագրերը: Խոսելով տարեվերջին ՌԴ-ում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական միջոցառումների մասին՝ նա նշել է, որ նախատեսվում է աշնանը կայանալիք կուսակցության համագումարին մասնակցելու համար հրավիրել նաև ՀՀԿ պատվիրակությանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս կարևորելով «Եդինայա Ռոսսիյայի» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության կապերի հետագա սերտացումը, ընդգծել է, որ ՀՀԿ-ն միջկուսակցական համագործակցության շրջանակներում կապեր է հաստատել նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների հետ, բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի, Չեխիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների ազդեցիկ քաղաքական ուժերի հետ՝ ի շահ պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության հետագա զարգացման:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ