Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 սեպտեմբերի 2009


Այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Յարոսլավլ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Տիգրան Սարգսյանին դիմավորել են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը, Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովը, միջկառավարական հանձնաժողովի և մարզի ղեկավարության ներկայացուցիչները։
Կեսօրին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումը Յարոսլավլի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի սոցիալ տնտեսական վիճակին, խոսել է այն միջոցների մասին, որոնցով մեր երկիրը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ 2010թ. համար կան զգուշավոր լավատեսության նախադրյալներ։ Ըստ վարչապետի` այն կլինի վերականգնման տարի, իսկ հաջորդ տարիների ընթացքում մեր տնտեսությունը կմտնի կայուն աճի փուլ։ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա էական ազդեցություն են թողում նաև Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող միտումներն ու զարգացումները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և հայթուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը սկզբունքային է իր դիրքորոշման մեջ` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։
Գործադիրի ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, հայ- ռուսական միջպետական ու միջմարզային տնտեսական հարաբերությունների խորացման, հայապահպանության և արտերկրում բնակվող հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի մրցունակության բարձրացման, որակյալ կրթության խրախուսման, պատմամշակութային ժառանգության պահպանման, սահմանամերձ գյուղերի համաչափ զարգացման ու երկքաղաքացիության հարցերին։
Կարևորվել են նաև «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերի նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներում հայկական աշխատուժի մասնակցության ու հայաստանյան արտադրության շինանյութերի արտահանման խնդիրները։
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի և ՌԴ Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են Յարոսլավլի մարզի հետ տնտեսական համագործակցության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես, Հայաստանի և Յարոսլավլի մարզի ձեռնարկությունների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություն¬ները։ Նշվել է գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում գործակցության կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Յարոսլավլում կառուցվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարցին։ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Յարոսլավլի մարզի ղեկավարության ցուցաբերած հոգատար վերաբերմունքը հայ համայնքի շուրջ յոթ հազար ներկայացուցիչների հանդեպ։
Հայաստանի Հանրապետության վարչապետը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինի ու Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի ուղեկցությամբ այցելել է նաև Սուրբ Վեդենյան Տոլգյան վանք, հանդիպել է Ռուսաստանում հայտնի հոգևոր գործիչներից մեկի` մայր Վարվարայի հետ։
ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 25-ին։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ