Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 սեպտեմբերի 2009

Կենսաթոշակային բարեփոխման մեկնարկը տրված է


Հիմնվում է ԱԳՆ դիվանագիտական դպրոցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի հարցերին անցնելուց առաջ նա տեղեկացրել է, որ այսօր ստորագրած որոշմամբ բոլոր նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարվել է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը կառավարություն ներկայացնել իրենց 2010թ. գործունեության ծրագրերը և առաջնահերթությունները՝ ըստ սահմանված կարգի և ձևաչափի։

Բարեփոխման իրազեկման գործընթացը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին։ Որոշումը հնարավորություն կտա ապահովել բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի համակարգված ընթացքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարևորելով մեր երկրում սկսվող կենսաթոշակային բարեփոխումը, խնդրո առարկայի վրա է հրավիրել կառավարության բոլոր անդամների ուշադրությունը և հորդորել նպաստել գործընթացի ծավալմանը։ Նա հայտնել է, որ առաջիկայում կառավարության քննարկմանն են ներկայացվելու բարեփոխման օրենքների նախագծերը։ Հավանություն է տրվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «միություն» բառը, կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությունը երկուսի փոխարեն սահմանել չորս տարի, պարտավորեցնել, որպեսզի կազմակերպության բարձրագույն մարմնի ձևավորած գործադիր մարմինը մինչև հաջորդ տարվա ապրիլի մեկը ոչ պակաս, քան հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակի կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն և դրա մեկ օրինակը ներկայացնի լիազոր մարմնին և այլն։ Հավանության է արժանացել «ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով «ՀՀ 2009թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքը առաջարկվում է լրացնել նոր՝ 20-րդ կետով, որով սահմանվում է, որ 2009թ. բյուջետային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերով օրենքով նախատեսված հատկացումների գումարների ավելացման (ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարների դեպքում՝ նաև նախատեսման) անհրաժեշտության առաջացման դեպքում, ՀՀ կառավարության կողմից այդ նպատակով 2009թ. միջծրագրային վերաբաշխումները «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009թ. առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքի գործողությունը տարածվում է 2009թ. հունվարի 1-ից հետո (այսինքն՝ նաև մինչև նախագծի ընդունումն ընկած ժամանակաշրջանում) կատարված միջծրագրային վերաբաշխումների վրա։ Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ավելացված արժեքի մասին» և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքներում, որոնցից առաջինը նախատեսում է գերավճարների գումարը ավելի ցույց տալու դեպքում տուգանքը կիրառել նաև ուսումնասիրության ժամանակ, երկրորդը՝ ՀՀ ԿԲ կանոնադրական կապիտալում պետական ցպահանջ անտոկոս մուրհակի փոխարինումը շուկայականով։
Նոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Առաջին դիվանագիտականը

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ը։ Սահմանվել են դպրոցի գործունեության առարկան և նպատակները՝ դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, դիվանագիտական կադրերի պատրաստումը՝ բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին լրացուցիչ կրթություն տրամադրելու միջոցով, միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցելը և այլն։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի՝ նման դպրոց ունենալու անհրաժեշտության մասին ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, դպրոցի ստեղծումը թույլ կտա ծրագրված և կանոնավոր կերպով կազմակերպել դիվանագետների պատրաստումը և վերապատրաստումը, ինչը մեզանում առաջին անգամ է լինելու։ Սկզբնական շրջանում դպրոցը կտեղակայվի ՀՀ ԱԳՆ վարչական շենքի առաջին հարկում գտնվող տարածքում։
Մեկ այլ որոշմամբ «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացնելով «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին։ Վարժարանը տվել է հազարից ավելի շրջանավարտ, որոնց մեծ մասը հաջողությամբ սովորել և սովորում է ՀՊՄՀ-ում։ Հաշվի առնելով վարժարանի կարևորությունը կրթական բարեփոխման գործընթացում, նպատակահարմար է այն վերակազմակերպել՝ միավորելով համալսարանին։ Դրանով իսկ վարժարանը կարող է դառնալ բազային դպրոց ինչպես ՀՊՄՀ-ի, այնպես էլ հանրապետության կրթական համակարգի համար։

Գումարի և գույքի հատկացում

ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի Գուգարք համայնքի ճանապարհներին հասցված վնասը վերականգնելու համար Գուգարք համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2009թ. երրորդ եռամսյակում հատկացնել 40,000.0 հազար դրամ։ Որոշման երկրորդ կետով Լոռու մարզպետին հանձնարարվել է նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։ Իր նիստում կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հիմնադրամի տարեկան կամ փաստացի ծախսերի գումարի առնվազն 50 տոկոսի համաֆինանսավորում ստանալուց հետո, որպես պետական ֆինանսական աջակցություն կանոնադրական խնդիրների իրականացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2009թ. երրորդ եռամսյակում հատկացնել 35575.0 հազար դրամ՝ կատարված ծախսերի ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը բաշխել է «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով 2009թ. նախատեսված հատկացումները։ Ցանկում ընդգրկված են հայ ժամանակակից գրողների հոբելյանական ժողովածուներ, նոր ստեղծագործություններ, ՀՀ մարզերում և Արցախում ապրող գրողների ստեղծագործություններ, երիտասարդ գրողների գրքեր, «Մշակույթ-2009» տեղեկագիրը՝ երկու գրքով, որոնց հրատարակումն առաջնահերթ է դիտվում՝ հանրապետության գրական-մշակութային կյանքի համապատկերն արտացոլելու համար։ Ցանկում տեղ է գտել նաև «Էլեկտրոնային հրատարակումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են 2009թ. մի շարք նշանակալի հոբելյանների պատշաճ նշման նպատակով գրականության և արվեստի գործիչների ստեղծագործությունների՝ հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների լազերային սկավառակների թողարկումները՝ 500-ական օրինակով։ Նույն բաժնում նախատեսվում է նաև «Կոմիտաս, կյանքը և գործը» մուլտիմեդիալազերային սկավառակի («աուդիո գիրք») հրատարակումը։ ՀՀ 2009թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից իր աշխատակազմին 2009թ. երրորդ եռամսյակում հատկացրել է 5.620.0 հազար դրամ։ Նման մրցույթ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է 2001թ. ի վեր։
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր երկու որոշումների համապատախան կետերը, որոնցով նպատակ էր դրվել ամրագրել Հայաստանի կայուն տնտեսական զարգացման տեսլականը և համապատասխան ծրագիրը։ Նման ձևաչափով փաստաթղթի ներկայացումը դարձել է անիրագործելի՝ հաշվի առնելով ինչպես ճգնաժամով պայմանավորված գործոնները, այնպես էլ երկրի հիմնական սոցիալ-տնտեսական զարգացման փաստաթղթի՝ ԿԶԾ-ի արդիականության խնդիրը։ Նոր մարտահրավերները թելադրում են առավել լայն շրջանակներում խորը և արդյունավետ մասնագիտական քննարկումներ կազմակերպել, ինչը թույլ կտա ունենալ առավել որակյալ և փոխհամաձայնեցված փաստաթուղթ։ ՀՀ կառավարությունը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին որպես կամավոր ներդրում հանձնել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական սահմանում գտնվող նախկին Ամաղու գյուղի զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության նախկին մշակույթի տան շենքը։ Համաձայն Արենի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի հիմնադրամին անհատույց օգտագործման հանձնված հողակտորի վրա կառուցվելու է գիտակրթական համալիր։ Այսպիսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ամբողջանում է իրագործումը այն գաղափարի, որի նախաձեռնողը Անդրանիկ Մարգարյանն էր։ Կառավարությունն իր նիստում որոշել է հաստատել Կոտայքի մարզի Կապուտանի և Ջրաբերի, Շիրակի մարզի Ջրաձորի, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները՝ գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրելով առաջին երկու դեպքում՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, երրորդ և չորրորդ դեպքերում՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։ Մեկ այլ որոշմամբ և համաձայն ՀՀ հողային օրենսգրքի գործադիրը հաստատել է ՀՀ 2009թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)՝ 2009թ. հուլիսի 1-ի դրությամբ։ Կառավարությունը նաև փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006թ. սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1412-Ն որոշման մեջ։ Նախկինում հստակեցված չէր ծառուտի խտությունը բնորոշող ցուցանիշը, ինչպես նաև 20-25 մետր տրամագծով բացվող «պատուհաններում» մատղաշի քանակությունը բարձր էր սահմանվել, ինչի հետևանքով հատումների իրականացման գործում առաջանում էին խոչընդոտներ։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ, հաստատել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը։ Դրա հիման վրա մեկամսյա ժամկետում իրականացվելու է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրություն և հաշվառում։ Արտոնությունները նշանակում են՝ հարկվող շրջանառության ազատում ԱԱՀ-ից, ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում շահութահարկից, ոչ ռեզիդենտների ազատում եկամտահարկից և այլն։ Կառավարությունն իր նիստում հաստատել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված մրցույթների արդյունքները։ Նախորդ՝ «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի» արդյունավետ ավարտը 2009թ. մարտի 31-ին առիթ է դարձել նոր ծրագրի ձևավորման և իրականացման համար։ Արդյունավետ բանակցությունից հետո ս.թ. հուլիսի 31-ին Երևանում ստորագրվել է փոխառության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն են Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերի գլխավոր ջրանցքների վերականգնումը, ծրագրի կառավարումը և ինստիտուցիոնալ միջոցառումները։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի հաստատած «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում անցկացված «Կոյուղացանցերի վերանորոգում Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում NSEP-WORKS-2009 միջազգային մրցույթների արդյունքները՝ 4,561,358.00 եվրո (առանց ԱԱՀ) արժեքով «Գրիառ» ՓԲԸ-«Դորոժնիկ» ՍՊԸ կոնսորցիումը մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ։ Գործադիրը նաև ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկման և մատուցվող ծառայությունների դիմաց 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ ԿԱ ԱԱԾ-ին ՀՀ պահուստային ֆոնդից «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին վճարելու համար հատկացրել է 21245596.0 դրամ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցված ծառայությունների դիմաց 2009թ. երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, որոշել է «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» ՓԲԸ-ները սահմանված կարգով վերակազմակերպել նույնանում ԲԲԸ-ների։ Դրանով իսկ գործադիրը թույլ է տվել պետական գույքի մասնավորեցումն իրականացնել ֆոնդային բորսայի միջոցով, ինչը նույնպես հանրապետությունում իրականացվելու է առաջին անգամ։ Նկատի առնելով այս հանգամանքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է աճուրդի շրջանակների ընդլայնմամբ և մասնակիցների բազմապատկմամբ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մերժել է «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմնի կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգումը։ ՍՊԸ ներկայացրած ծրագիրը սահմանված կարգով գնահատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, ամփոփվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից գնահատված արդյունքները, որոնց համաձայն այն ստացել է բացասական եզրակացություն։
ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան Վաղարշապատ քաղաքի «ՄԱ ԱԲ ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա։
Գործադիրը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2012թ. աշնանային զորակոչը տարկետում է տվել ՀՀ մեկ քաղաքացու։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
ՀՀ կառավարության հաջորդ նիստը արտագնա է և տեղի կունենա Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ