ուրբաթ, 16 մայիսի 2003
Ս.թ. մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2003 թվականի ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես` հաստատվեց «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության հայաստանյան մասնա֊ճյուղի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանում իրականացվող «Պայքար պալարախտի դեմ» ծրագիրը, որով նախատեսվում է 2003 թ. ընթացքում դեղորայքի, բժշկական պարագաների և լաբորատոր նյութերի ներմուծում։
Քննարկվեց և հաստատվեց «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակա֊կան բարեգործական կազմակերպության կողմից 2003-2004 թթ. ընթացքում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վիրավոր ազատամարտիկներին, երկրապահ կամավորականներին դեղորայքի բաշխումը, ինչպես նաև ատամնաբուժական ծառայությունների մատուցումը Գյումրու անապահով ընտանիքներին։
Նիստում քննարկվեցին և հաստատվեցին Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Մանկատների նախկին սաների ընտանիքների ֆինանսավորում» և «Տաթև» մանկական երգչախմբի ֆինանսավորում» ծրագրերը, ինչպես նաև ՀՀ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի կողմից 2003 թվականին իրականացվող ծրագիրը, որի նպատակը ՈՒԳԿ-ի շենքի բարեկարգումն է։
Քննարկվեցին նաև 7 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի և նախկինում հաստատված ծրագրերի համար զգալի նշանակություն ունեցող գործարքների մասին հարցեր: