Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 սեպտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տասնութերորդ տարեդարձի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։
Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։
Այսօր յուրաքանչյուրիս համար նաև հպարտության օր է։ Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն։ Բոլորս պետք է լիասիրտ հպարտանանք, որ մեր ժողովրդի շարունակական ջանքերի շնորհիվ ամրանում է Հայաստան հայրենիքը։
Մենք, հիրավի, ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ համար։ Համոզված եմ, որ կարող ենք դրանք հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդ է անկախությունը։
Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
18-ամյակը մեզանում ընդունված է համարել հասունության շեմ։ Այսօր այդ շեմը հատում է Հայաստանի անկախ պետականությունը, այսօր այդ շեմն են հատում նաև նրանք, ովքեր անկախության հասակակիցներն են։ Իմ առանձին շնորհավորանքն եմ ուղղում մեր զավակներին` այն երիտասարդներին, ում անվանում են «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունում։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ