Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մայիսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2003թ. մայիսի 25-ին կայանալիք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, գործադիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացրեց 65 մլն. 955 հազար 400 դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Հանրապետության կարիքավոր ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով, նիստում որոշում ընդունվեց Շիրակի մարզպետարանի վրա հաշվառված Լուսաղբյուր գյուղի անավարտ շինարարության բնակելի տները սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Լուսաղբյուրի գյուղական համայնքին՝ կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու և շինարարությունն ավարտելու համար: Գործադիրը հաստատեց գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը: Ըստ գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի, վճարովի ջրօգտագործման պայմաններում ծագել են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման հարցերի լուծմանը: Գյուղատնտեսության մեջ ներկայումս կիրառվող մշակաբույսերի ժամանակավոր ոռոգման նորմաներն ու ժամկետները 35 տարվա վաղեմություն ունեն և հողի սեփականաշնորհման պայմաններում չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին: Ծրագրի իրականացումը կնպաստի ոռոգման ջրի ծավալների զգալի խնայողությանը և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը: Արձանագրային որոշմամբ համապատասխան պետական մարմիններին տրվեց հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ծրագրից բխող միջոցառումների ցանկ: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց անշարժ գույքի կադաստրի պետական բյուջեից ֆինանսավորվող 2003թ ծրագիրը, որը ներառում է կադաստրային քարտեզագրում, Հայաստանի ազգային ատլասի ստեղծում, աշխարհագրական անվանումների հաշվառում և գրանցում, ոռոգելի հողերի գույքագրման 2003թ. ծրագրի իրականացում և մեկ տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Նիստում հաստատվեց նաև ՀՀ 2003թ. երկրաբանահետազոտական աշխատանքների ծրագիրը, որի կատարման անհրաժեշտությունը բխում է ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջներից: Ծրագիրը նպատակաուղղված է հանրապետության հանքահումքային հենքի զարգացման, ընդերքի վերաբերյալ նոր տեղեկատվության ստացման, նախկինում ստացված տեղեկատվության հավաստիության և լրիվության ապահովմանը: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատեց հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Հարկային օրենսգրքի մշակումը հնարավորություն կտա ապահովել վարվող հարկային քաղաքականության միասնականությունը, տարբեր հարկատեսակների միջև փոխկապվածությունը, ինչպես նաև համախմբել, հստակեցնել և մեկ օրենսդրական ակտում սահմանել հարկային օրենսդրությունը: Նիստում որոշում ընդունվեց ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց անվճար սննդով ապահովելու նվազագույն չափաբաժինները սահմանելու մասին: Այն մշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Որոշման նախագիծը ներկայացնելիս, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը նշեց, որ մինչև օրենքի ընդունումը հարցը կարգավորվում էր ՆԳՆ 1995թ. համապատասխան հրամանով, որը չէր նախատեսում հղի կանանց, կերակրող մայրերին, անչափահասներին, ինչպես նաև հիվանդ անձանց տրվող լրացուցիչ սննդի տեսականին և չափաբաժինները: Ըստ նրա, ներկայումս հանրապետությունում ձերբակալված անձանց թվի աճ չի նկատվում: Ընդհակառակը՝ 2001թ. հետ համեմատած, 2002թ. այն նվազել է 21,38 տոկոսով: Գործադիրը հաստատեց մինչև 2001թ. մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած նման օբյեկտների, ինչպես նաև օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների քննարկման կարգը: Մեկ այլ որոշմամբ, ստեղծվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող ՀՀ հեռահաղորդակցության գործակալություն և հաստատվեցին նրա կառուցվածքն ու կանոնադրությունը: Մի շարք որոշումներով 2003թ.-ի համար հաստատվեց պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և պահպանման պատվերը, հեռուստաֆիլմերի արտադրության, մուլտիպլիկացիոն, խաղարկային, վավերագրական կինոնկարների ստեղծման, կինո, ֆոտո, ֆոնոհավաքածուների պահպանման, կինոշուկաների մասնակցության գծով պատվերը, մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման, ինչպես նաև սպորտային միջոցառումների, երիտասարդական ծրագրերի իրականացման գծով այս տարվա պետական պատվերները: Կառավարությունը որոշումներ ընդունեց նաև ոչ պետական մամուլի, այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների, թանգարանների և գրադարանների, մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման սուբսիդավորման նպատակով նախատեսված բյուջետային հատկացումների բաշխման վերաբերյալ: Նիստում որոշումներ ընդունվեցին Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների պահպանման և արխիվացման, նաև՝ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող կադրերի վերապատրաստման գծով ծառայությունների գնման պետական պատվերների մասին: Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում կապերի և համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև գնումների և փոխադարձ ծառայությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ