Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2009

Կբարելավվի երկրի ներդրումային միջավայրի վարկանիշը


Հաստատվել է տեսչական բարեփոխման հայեցակարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Տեսչական նոր համակարգ

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանում տեսչական բարեփոխման հայեցակարգը հաստատելու, տեսչական բարեփոխման համակարգման խորհուրդ ստեղծելու, ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 25-ի N1096-Ն և 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ, ՀՀ 2009թ. պետբյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին»։ Տեսչական բարեփոխման համակարգման խորհդրի նախագահ է հաստատվել ՀՀ վարչապետը։
Սահմանվել է, որ ոլորտի բարեփոխման գործընթացի մասնակիցներն են գործարար համայնքը, կառավարությունը, հասարակությունը։ Տեսչական բարեփոխման իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր տեսչական համակարգ՝ տեսուչների նոր մտածելակերպով։ Բարեփոխման իրականացման գործընթացում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը կհանդիսանա միջազգային ֆինանսական կորպորացիան, որից ակնկալվող աջակցությունը ներառում է տեսչական բարեփոխման միջազգային փորձին տիրապետող խորհրդատուների ֆինանսավորում, վերապատրաստման կազմակերպման աջակցություն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ նախապես համաձայնեցված որոշակի միջոցառումների համաֆինանսավորում։ Որոշման ընդունմանը նախորդել է կառավարության անդամների համակողմանի և շահագրգիռ քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն կարող է շարունակվել հայեցակարգի հիման վրա ընդունվելիք փաստաթղթերի մշակման ընթացքում։

Առողջապահություն և շրջակա միջավայր

Իր նիստում կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկին որոշումներից մեկում, ինչը թելադրված էր հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորման մարմին ներկայացվող տեղեկատվությունն ամբողջացնելու, ինչպես նաև հիվանդանոցային բաժանմունքներում մահճակալների թվի վերաբերյալ սպառիչ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ։ Որոշման ընդունման շնորհիվ ՀՀ առողջապահության նախարարություն լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում կներառվի նաև հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ գործունեության իրականացման վայրում ՀԴՄ գրանցված լինելու մասին, կբարձրանա բնակչության հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակը։ Գործադիրը փոփոխել և լրացրել է իր մեկ այլ որոշումը, ինչի արդյունքում Տավուշի մարզի Այգեձոր համայնքի առողջության կենտրոնում հնարավորություն է ստեղծվել ծավալել ստացիոնար բուժօգնություն, որից կարող են օգտվել նաև համայնքի անապահով խավի ներկայացուցիչները։ Երկրորդ կետով մինչև 2010թ. նոյեմբեր ամիս հետաձգվել է «Հրազդանի ծննդատուն» ՓԲԸ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին միացման գործընթացը։ Միացումը կկատարվի բժշկական կենտրոնում ներդրումների իրականացումն ավարտին հասցնելուն պես։ Երրորդ կետով որոշվել է միաձուլել Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ՝ միավորելով թերբեռնված բժշկական ծառայությունները և ստեղծելով նոր՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Ընդ որում, հաշվի առնելով Ագարակի հիվանդանոցի վիրաբուժական և մանկաբարձա-գինեկոլոգիական և ինֆեկցիոն ծառայությունների օգտագործման համեմատաբար բարձր ցուցանիշները, որոշվել է վերոհիշյալ ծառայությունները կենտրոնացնել Ագարակում, իսկ թերապևտիկ ծառայությունները թողնել Մեղրիում՝ տեղափոխելով Մեղրու ԲԿ պոլիկլինիկական շենք։ Չորրորդ կետով, նկատի առնելով, որ Շիրակի մարզի Մարալիկի առողջության կենտրոնի ստացիոնար մի քանի ծառայություններ 2008-2009թթ. ընթացքում գործել են նկատելի թերբեռնվածությամբ, որոշվել է առողջության կենտրոնում տեղադրել մանկաբարձական հինգ մահճակալ, շտապօգնության ծառայություն, իսկ պոլիկլինիկայի կազմում ունենալ ցերեկային երկու ստացիոնար հիվանդասենյակ՝ ըստ անհրաժեշտության այլ պաթոլոգիաների ստացիոնար բուժում իրականացնելու համար։ Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բնական էկոհամակարգերի, այդ թվում անտառների, դրանց կենսաբազմազանության, բնության եզակի հուշարձանների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Արփա գետի վերին հոսանքի ջրահավաք ավազանի տարածքի սահմաններում ստեղծել «Ջերմուկ ջրաբանական», Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրահավաք ավազանի տարածքի սահմաններում՝ «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրեր և հաստատել դրանց կանոնադրությունները։
ՀՀ կառավարությունը «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով այդ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 54-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ խաղողագործությունը և գինեգործական արտադրությունը նշված նախարարության կողմից համակարգվող ոլորտներ են։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ և նույն հիմնավորմամբ գյուղատնտեսության նախարարությունը ճանաչվել է արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին։ Լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, կառավարությունը սահմանել է, որ արտադրվող կաթնամթերքում կաթի փոշի օգտագործելու դեպքում համապատասխան նշում արվի բաղադրության կազմում։ Այս որոշումն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև կաթնամթերք արտադրողների մրցակցության խթանմանը։ ՀՀ վարչապետը մեծ նշանակություն է տվել որոշման ընդունմանը և նախարարության առջև խնդիր դրել բնակչությանը հանգամանորեն պարզաբանել խնդրի էությունը՝ դիմելով նաև համապատասխան հասարակական կազմակերպություների աջակցությանը։ Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին որոշումներից մեկում, որով հստակեցվել է վտանգավոր կերի, կերի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր կերային հավելումների օգտագործման և ոչնչացման կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի օգտահանման և ոչնչացման համար սահմանված եռօրյա ժամկետը փոխարինվել տասնօրյա ժամկետով։ Գործադիրը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը, որով իրականացվելու է բարձրարժեք կամ ցածրարժեք հողատեսքերի փոփոխման գործընթացը։

Պահուստային ֆոնդի հաշվին

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և գումար հատկացրել պետբյուջեից։ Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրվել է 77,432.5 հազար դրամ՝ Արմավիրի մարզի Նորավան և Ակնաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հիմնանորոգման և կառուցման, Դիլիջան քաղաքի N4 դպրոցի կառուցման աշխատանքների համար։ Վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեում և փոփոխելով իր համապատասխան որոշումը, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը չորրորդ եռամսյակում հատկացնել 13,000.0 հազար դրամ՝ գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի կատալոգի ստեղծման աշխատանքների կատարման համար։ Նախարարին հաձնարարվել է մեկամսյա ժամկետում կատալոգի ստեղծման և լավագույն առաջարկների ընտրության նպատակով ձևավորել մրցութային հանձնաժողով։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել նորմատիվ փաստաթղթերի գույքագրում և անհրաժեշտության դեպքում փոփոխել դրանք, որպեսզի բնակիչը, ընտրելով կատալոգում տեղ գտած նախագծերից մեկը, կարողանա առանց բյուրոկրատական քաշքշուկի կատարել հարկ եղած ձևակերպումները։ Իր նիստում կառավարությունը 2009թ. երրորդ եռամսյակում լրացուցիչ 6500.0 հազար դրամ է հատկացրել Վայոց ձորի մարզպետարանին՝ Ջերմուկի ճոպանուղու տարածքի բարեկարգման և հենապատերի կառուցման նպատակով։ Կառավարությանը որոշում է ընդունել վերաբաշխել 2009թ. պետբյուջեն և փոփոխություններ կատարել անցած տարեվերջի ընդունած որոշումներից մեկում՝ գումար հատկացնելով «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» ՊՈԱԿ-ին, ինչը պայմանավորված է այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու՝ ավելի վաղ ընդունված որոշման պահանջով։ Վերաբաշխում կատարելով ընթացիկ տարվա պետբյուջեի N1 հավելվածում և փոփոխելով իր նախկին որոշումներից երկուսը, գործադիրը փոփոխություն է կատարել Շիրակի մարզպետարանի վարչական շենքի հիմնանորոգման նախագծում՝ կցակառույցներն իրականացնել երկու հարկով, գործող մասնաշենքը թողնել երկու հարկ և կատարել միայն նորոգման աշխատանքներ, ինչի շնորհիվ ոչ միայն ծախսը կկրճատվի շուրջ 350.0 մլն դրամով, այլև ամբողջ աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մեկ-երկու տարում։ Այդ նպատակով 2009թ. ընթացքում վարչական շենքի հիմնանորոգման համար կհատկացվի ևս 67,1մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ մարզպետներին հանձնարարել է իրենց իրավասության սահմաններում աջակցել «ՋիԷսՍի» ՓԲԸ կողմից ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքների իրականացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է մալուխի անցկացումը կարճ ժամկետում ավարտելու անհրաժեշությունը։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցչի վարձատրության, ինչպես նաև պահպանման ծախսերի ֆինանսավորման մասին»։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002թ. մայիսի 30-ի որոշմամբ 2003թ.-ից լիազոր ներկայացուցիչների ֆինանսավորումը միասնական բյուջեից դադարեցված է և իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների ազգային բյուջեներից։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՄԿ N97 «Զբաղվածության համար միգրացիայի մասին» և ԱՄԿ N143 «Միգրանտ աշխատողների մասին» (լրացուցիչ դրույթներ) կոնվենցիաների վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցները (հաշվետու ժամանակաշրջան՝ 2006-2008թթ.)։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին 2008թ. նոյեմբերի 7-ի համաձայնագրի շրջանակում շվեդական կողմից ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը։

Օրենսդրական նախաձեռնություններ

Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Դրանցից առաջինի կարգավորման առարկան հուղարկավորությունների կազմակերպման բնագավառի իրավահարաբերություններն են ու պետական վերահսկողության հիմքերի ստեղծումը, իսկ երկրորդը սահմանում է, որ գերեզմանատներն ըստ պատկանելության կարող են լինել միայն պետական և համայնքային։ Մշակվում է նաև ոլորտի խնդիրների կանոնակարգմանն ուղղված հայեցակարգ։
Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ դրա վերաբերյալ սկզբունքային առարկություն չունենալու պատճառով։ Գործադիրն առարկություն չի ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի՝ նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությանը, որը վերահսկիչ պալատին կպարտավորեցնի վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկած լինելու դեպքում արձանագրություններն ու հաշվետվությունները պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջը սահմանելու մասին» N175-Ն որոշման հավելվածի N2 աղյուսակը։ Որոշման նպատակն է նպաստել ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը, բարոյակամային որակների ձևավորմանը, հմտությունների և ունակությունների կատարելագործմանը։
Օրենսդրության համաձայն կառավարությունը Գեղարքունիքի մարզի «Բի-Բի-Ջի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին երեք տարի գործունեության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի պահպանման, Երևանի «Մերկադո հոլդինգ» ՍՊԸ-ին՝ մինչև 15.05.2012թ.՝ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման լիցենզիա։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետների տարկետում է տվել ՀՀ հինգ քաղաքացու։
ՀՀ կառավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու ս.թ. սեպտեմբերի 23-ին, չորեքշաբթի, ժամը 1100-ին։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ