Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 սեպտեմբերի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության և հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների և մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն։
Ստորագրմանը ներկա են եղել նաև «Կասպերսկու Լաբորատորիայի» հավաստագրված գործընկեր` «Սոֆթլայն» ընկերության գլխավոր տնօրենը և ընկերության այլ ներկայացուցիչներ։
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու համատեղ մամուլի ասուլիսը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ