Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 սեպտեմբերի 2009


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 13-րդ Հատկացման հայտը, որով «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի (հոկտեմբեր-դեկտեմբեր 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 16.583.699 (տասնվեց միլիոն հինգ հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր իննսունինը) ԱՄՆ դոլարի չափով։ Տասներեքերորդ հատկացման հայտով նախատեսված ծախսերն ըստ ծրագրի բաղադրիչների կուղղվեն ոռոգվող գյուղատնտեսությանը՝ 15.677.562 ԱՄՆ դոլար, մոնիտորինգին և գնահատմանը՝ 259.358, ծրագրի կառավարմանը և գնահատմանը՝ 614,917 ԱՄՆ դոլար։
ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի փոխանցմամբ ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ֆինանսավորումն ուղղվելու է մայր ջրանցքների, պոմպակայանների վերականգնմանը, ինքնահոս համակարգերի կառուցմանը, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը և վերականգնմանը և այլն։
Հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաստատումից և խորհրդի նախագահի վավերացումից հետո կուղարկվի ՀՄԿ՝ հավանություն ստանալու և համապատասխան ֆինանսավորում իրականացնելու համար։
Կառավարման խորհուրդը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրի նախագիծը, հավանություն է տվել 4 ինքնահոս համակարգերի կառուցման պայմանագրում Սպիտակի ինքնահոս համակարգի կառուցումը ներառելու հարցին, որի արդյունքում կապահովվի Նալբանդի մայր ջրանցքից սնվող, Լոռու մարզի Շիրակամուտ, Մեծ Պառնի, Սարալանջ և Կաթնաջուր համայնքների շուրջ 800 հա հողատարածքների հուսալի ոռոգումը։
Խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի տեխնիկական վերահսկողություն իրականացնող CES Consulting Engineers Salzgitter GmbH (Գերմանիա), AHT GROUP AG (Գերմանիա) և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան (Հայաստան) կոնսորցիումի հետ 2009թ. փետրվարի 16-ին կնքված պայմանագրի փոփոխությունները, ինչպես նաև «Պոմպակայանների վերականգնման վերջնական նախագծի վերանայում» IAP/SSS-01 խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը։
Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի, ի գիտություն է ընդունվել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հայտարարությունն առ այն, որ «Ջրից դեպի շուկա» ծրագրի արդյունքները ներկայացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 13-14-ը Կոնգրես հյուրանոցում կկազմակերպվի «Նոր մոտեցում, բարձր եկամուտ» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն ՋդՇ բոլոր հինգ ենթաբաղադրիչները. ջրի ներտնտեսային կառավարում, բարձրարժեք գյուղատնտեսություն, վերապատրաստում, հետբերքահավաքային տեխնոլոգիաներ, վերամշակում և մարքեթինգ, ինչպես նաև վարկային ֆինանսավորումը։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ