Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերթսոնին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության հաստատման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման և անվտանգության երաշխիքների ստեղծման օգտին, վարչապետը այդ խնդիրների լուծման մեջ կարևորել է նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի վարած հավասարակշռված քաղաքականության դերը: Նա բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի դերակատարությունը, մասնավորապես, հետխորհրդային շրջանում աշխարհում առճակատումից դեպի համագործակցություն շրջադարձ կատարելու գործում: Խաղաղության ու կայունության, փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, մեծապես կարող է նպաստել նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական զարգացումը, նրանց միջև տնտեսական կապերի ու հարաբերությունների խթանումը, ինչը նախադրյալներ կստեղծի տարածաշրջանային խնդիրների ավելի արագ լուծման համար: Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում առկա մակրոտնտեսական ցուցանիշները վստահություն են ներշնչում, որ մեր երկիրը կկարողանա առաջիկայում հաջողությամբ մասնակցություն ունենալ ինչպես «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) շրջանակում, այնպես էլ միջազգային այլ կառույցների հետ համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Այս տեսանկյունից, վարչապետը հավաստել է ՆԱՏՕ-ի հետ ԳՀԽ ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը: Ընդգծելով Հայաստանի մասնակցության կարևորությունը ՆԱՏՕ-ի և Եվրաատլանտյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, Ջորջ Ռոբերթսոնը նշել է, որ կովկասյան տարածաշրջանի դերը մեծ է, ընդհանրապես, Եվրասիայում կայունության ապահովման գործում: Նա գոհունակություն է հայտնել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ակտիվացնելու Հայաստանի պատրաստակամության համար և շնորհակալություն հայտնել այս տարվա հունիսին Հայաստանում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններ կազմակերպելու առթիվ, ընդգծելով, որ դա, ընդհանուր առմամբ, շատ օգտակար կլինի ոչ միայն տարածաշրջանի համար, այլև հենց իր՝ Հայաստանի համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ