Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 մայիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղության տոնի առթիվ: Այս հրաշալի օրը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար: Մենք չենք կարող մոռանալ, որ 1945թ.-ի մայիսի 9-ին երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովուրդների տարած մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, տասնյակ հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության շնորհիվ: Հաղթանակ, որը վերականգնեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի անցնելու ժողովուրդների իրավունքը: Մեր նորագույն պատմության փառավոր էջերը գրվեցին նաև արցախյան ազատամարտի խրամատներում: 1992թ.-ի մայիսյան այս օրը Շուշիի ազատագրման պատմական սխրանքը՝ իր իրավունքների համար պայքարելու, ազատ և անկախ ապրելու հայ ժողովրդի կամքի ու վճռականության մի նոր, սքանչելի դրսևորումն էր: Այսօր՝ մոտ ու հեռավոր մեր անցյալի հերոսական դրվագների ոգեկոչումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև, նաև պարտավորեցնում է բոլորիս արժանիորեն շարունակելու անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչն ամենամեծ գրավականն է պատերազմի դաշտում նվաճած հաղթանակները պահպանելու: Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ խաղաղ, ստեղծագործ աշխատանք, և մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր վաղվա օրը կերտելու գործում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ