Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 մայիսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը որոշեց «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի անցկացման նպատակով ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն նախարարությանը 28 մլն դրամ էլ հատկացվեց «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերանորոգման և գեղարվեստական մարմնամարզության ու ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գույքի ձեռքբերման համար: Մեկ այլ որոշմամբ հանրապետության համայնքներին աջակցություն ցույց տալու նպատակով, կառավարությունը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին հատկացրեց 128 մլն 100 հազար դրամ դոտացիա՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նիստում գործադիրը հաստատեց Կոտայքի մարզի Թեղենիքի, Պռոշյանի, Առինջի, Արագածոտնի մարզի Կարբիի, Բյուրականի և Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Մի շարք որոշումներ ընդունվեցին նաև Լոռու մարզի Կողեսի, Ուրասարի, Լեջանի, Հոբարձի, Խնկոյանի և Նորաշենի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նշված համայնքներին փոխանցելու մասին: Կառավարությունը լրացում կատարեց ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու վերաբերյալ N778 որոշման մեջ: Սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների այն մասնակիցներին, որոնց համար վարձատրության չափ սահմանված չի եղել, հաշմանդամության, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների հաշվարկումը կատարելիս հիմք է ընդունվում 24 հազար 360 դրամ սահմանված վարձատրության ամսական չափը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 1990-94թթ. ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտերի մասնակից քաղաքացիներին հաշմանդամության, իսկ նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում, սոցիալական կենսաթոշակների չափերը հավասարեցնել շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համանման կենսաթոշակների չափերին: Մինչ այժմ, նշված դեպքերում սոցիալական կենսաթոշակներ են նշանակվել՝ հիմք ընդունելով բազային կենսաթոշակի չափը, որի պատճառով վերը նշված երկու կատեգորիաների կենսաթոշակների տարբերությունը կազմել է 30-35 տոկոս: Նիստում ի գիտություն ընդունվեց ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հաղորդումը 2002 թվականի ընթացքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Հաղորդման մեջ նշվեց, որ 2002թ. հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 91 կազմակերպություններ, որոնցից 40-ը եղել են երկարաժամկետ, 51-ը՝ կարճաժամկետ ծրագրեր: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվեց «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը», որով սահմանվում է հանրապետությունում իրականացված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ամրացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման) շահագործման ընդունման կարգը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի: Մեկ այլ որոշմամբ սահմանվեց «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նկատմամբ հսկողության կարգը»: ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշեց ազգային պարկերի, արգելավայրերի տարածքներում և պետական անտառային ֆոնդի հողերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներով հողամասերի վարձակալության հանձնման լիազորությունները վերապահել նշված հողերի անժամկետ անհատույց օգտագործման իրավունք ունեցող համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Հաստատվեց նաև Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման և քաղաքաշինական գործունեության կարգը: ՀՀ Ջրային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատեց «Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը»: Դրանով կանոնակարգվում է հանրապետության անդրսահմանային ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման, կրճատման միջոցառումների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ռեժիմի մասին տեղեկատվության տրամադրումը՝ ապահովելով հրապարակայնությունը: Այլ որոշումներով հաստատվեցին նաև որսորդական տնտեսության, զբոսաշրջության, մարզական և ռեկրեցիոն կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգերը, ինչպես նաև սահմանվեցին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը: Նիստում գործադիրը մի շարք որոշումներ ընդունեց ձկան պաշարների համալրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների, «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն», «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով պետական պատվերների հաստատման մասին: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց նաև «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձման ենթակա հարկի գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման և հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման» կարգը: Կառավարությունը հավանություն տվեց «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են զինծառայողների և վարժական հավաքների կանչված քաղաքացիների կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս զորամասի գույքին պատճառած վնասի դիմաց նյութական պատասխանատվության պայմանները, ինչպես նաև այդ վնասի հատուցման կարգն ու չափերը: «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանեց կոնցեսիոն վճարի չափերը: Վճարի հաշվարկման կարգի հիմքում ընկած է ընդերքի հատկացված տեղամասերի պիտանելիությունը՝ տնտեսության այլ ոլորտներում օգտագործման առումով: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նաև ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության «Կենտրոնական բաժանմունք», «Հյուսիսային բաժանմունք», «Հարավային բաժանմունք», «Լեռնային Ղարաբաղի բաժանմունք» պետական հիմնարկները, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել համապատասխանաբար «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության Հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ