Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 31 օգոստոսի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Գառնիի տաճարում հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին։ Ծրագրի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության՝ հայրենիքի զգացողության ձևավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցության, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը մեր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը։
ՀՀ կառավարության ղեկավարը ծրագրի երիտասարդ մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առաջընթացի հեռանկարները։
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին, գործադիրի ղեկավարը նշել է, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են։ Դրանք կանոնակարգելու ու զարգացնելու նպատակով է հիմնվել նաև Սփյուռքի նախարարությունը, որն արդեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ Վարչապետը նշել է, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը կառավարության առաջնայնություններից է։ Նա նշել է նաև, որ երիտասարդներին է վիճակված լինել հայրենիքի նոր դեսպանները։
Տիգրան Սարգսյանն իր առանձնակի շնորհակալությունն է հայտնել այն ընտանիքներին, որոնք ընդունել են Հայաստանը ճանաչելու եկած երիտասարդներին, ովքեր նրանց հետ կիսել են իրենց ընտանիքների ջերմությունը։
Վարչապետը հիշեցրել է, որ նրանք աշխարհի այս անկյունում Հայաստան կոչվող իրական հայրենիք ունեն և պատգամել է նրանց վերադառնալ։
Կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել «Արի տուն» ծրագրի ինտելեկտուալ խաղի հաղթողներին։ Այնուհետ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է մասնակիցներին հուզող տարաբնույթ հարցերի, նրանց հետ շուրջպար է բռնել և մասնակցել «Արի տուն» ծրագրի հրաժեշտի համերգին։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ