Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 օգոստոսի 2009


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համակարգող խորհրդի աշխատակարգը և կազմը, որտեղ ներկայացված են ՀՀ գործադիր, օրենսդիր մարմինների 10 և քաղաքացիական հասարակության 11 ներկայացուցիչներ։ Ընդ որում, վերջիններս ընգրկված են Ծրագրի կառավարման բոլոր մարմիններում` գերակշիռ մասնակցության սկզբունքով։ Համակարգող խորհրդի աշխատանքներին մշտապես մասնակցում են Հայաստանում ներկայացված հիմնական միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագրին»։ Առաջարկվել է, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Կայուն զարգացման ծրագրով և Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրերով նախատեսվող բարեփոխումների ուղղությունները, մշակել «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագիր»։ Այն կապահովի սոցիալ-տնտեսական պլանավորման հենք` կառավարության առանձին ոլորտային ծրագրերի և ՀՀ պետական բյուջեի մշակման համար։ Այն, հանդես գալով որպես Կայուն զարգացման ծրագրի հավելված, կամփոփի հակաճգնաժամային քաղաքականությունները և հիմք կհանդիսանա գալիք ՄԺԾԾ-ի և պետական բյուջեի համար։
Նախատեսվում է, որ «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագիրը» կունենա առավելապես ռազմավարական բնույթ։ Ծրագրի մշակումը և իրագործումը կիրականացվի ԿԶԾ կառավարման համակարգի ներքո, ինչը ենթադրում է մասնակցային և հաշվետվողական սկզբունքների կիրառում։ Այդ աշխատանքներում ակնկալվում է քաղաքացիական հասարակության և դոնոր հանրության աջակցությունը։
Նիստում քննարկվել և հաստատվել է նաև Կայուն զարգացման ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը և աշխատակարգը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու դրա մոնիտորինգի ապահովումն է։ Աշխատանքային խմբում ընդգրկվել են կառավարման մարմինների 9-ը և քաղաքացիական հասարակության 10-ը ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ Էկոնոմիկային նախարարի տեղակալը։
Նիստում ամրագրվել է պետական կառավարման մարմինների կոլեգիալ խորհրդակցական մարմիններում քաղաքացիական համագործակցության ցանցի ներկայացուցիչների ներգրավման հարցը ևս։
Այնուհետ խորհուրդն ի գիտություն է ընդունել Կայուն Զարգացման Ծրագրի և Եվրոպական Հարևանության Քաղաքականության գործողությունների ծրագրի մոնիտորինգի և գնահատման համակարգերի միասնականացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված սխեմայի առաջարկը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչեցված համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պատճառների և հաղթահարման ուղիների վերաբերյալ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի զեկույցը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ